ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Քարատակին հովը դիպավ
20:46, 02.07.2018
4646 | 0
Քարատակին հովը դիպավ,
Նեղ մի կածան ձգվեց հեռու,
Իմ սիրուհին ձորը իջավ
Ոտնկայով անտես փերու։
Առվի վրա կապել կամար`
Աղեղնակն էր. լույսս բեկեց,
Շողք ու շվաք դեռ ապշահար
Ինձանից են երես թեքել։
Շառափի մեջ ամեն ճաճանչ
Հորդ է գալիս մինչ միջօրե,
Անամոք եմ, թե՞ անճանաչ,
Ժանգառքս կախ… Այս ի՞նչ դեր է։
Գուցե վարդն իր փուշը թողեց,
Որ նվազեմ հազար անգամ…
Կին ու կածան ո՞վ սքողեց,
Թեքատն ընկած ո՞ր կողմ անցան։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
885 | 0
13:52, 29.01.2022
1705 | 0
10:11, 21.01.2022
1558 | 0
դեպի վեր