ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Օդաչու-կամիկաձեի մահը, կամ այն մասին, որ հայրենիքին կյանքն արժանապատվորեն զոհաբերել կարելի է ոչ միայն ռազմի դաշտում
18:13, 14.07.2018
5071 | 0

Կինձին այն բազմաթիվ օդաչու-կամիկաձեներից մեկն է եղել, որը նախապատրաստվել է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի: Բայց պատերազմը, հակառակ իր ենթադրության, շուտ է ավարտվել, ու նա արժանապատվորեն մեռնելու հնարավորությունից զրկվել է: Այս իրողությունը Կինձիի համար այնքան դառն է եղել, որն նա խորապես ընկճվել է ու կորցրել է հետաքրքրությունը կյանքի հանդեպ: Չկարողանալով որոշակի զբաղմունք գտնել՝ նա սկսել է քաղաքում անննպատակ դեգերել:

Մի օր էլ, հերթական աննպատակ դեգերումների ժամանակ, նա տեղեկանում է, որ մի հանցագործ տարեց կնոջն իր իսկ բնակարանում պատանդ է վերցրել: Ոստիկանությունը չի համարձակվել բնակարան ներխուժել, որովհետև հանցագործը զինված է եղել:

Չանսալով ոստիկանների նախազգուշացումներին՝ Կինձին համարձակորեն բնակարան է ներխուժել ու պահանջել է, որ հանցագործն ազատ արձակի կնոջը: Հանցագործը, բնականաբար, չի ենթարկվել պահանջին, ու նրանց միջև ձեռնամարտ է սկսվել: Կինձիին հաջողվել է սպանել հանցագործին, բայց ինքն էլ մահացեւ վերքեր է ստացել: Որոշ ժամանակ անց նա հիվանդանոցում մահացել է՝ գոհունակ ժպիտը դեմքին. իրականացել էր արժանապատիվորեն մեռնելու նրա երազանքը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր