Հայրենակի՛ց, հանգամանքների բերումով քննության առարկա է դարձել սերժական ռեժիմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Հայոց Հայրապետի անձի հարցը, որը տասնամյակներով ոչ միայն որևէ փորձ չի արել ձայն բարձրացնելու հօգուտ ժողովրդի կեղեքված հսկայական զանգվածի, այլև հետևողականորեն լեգիտիմացրել է ռեժիմը, առաջ մղել յուրայիններին` դրանով իսկ նպաստելով երկրում ծավալված կողոպուտին և պետականության սաբոտաժին: Ուստի, տրամաբանական է և անհրաժեշտ նրա հրաժարականի պահանջը: Արդյունքում կշահի Եկեղեցին և հայությունն ամբողջ աշխարհում: Աստծուն կարելի ծառայել նաև այլ կարգավիճակում: ՄԻՆՉԴԵՌ՝ Չորրորդ Հանրապետության պետականակերտումի մեջ ահռելի դերակատարություն է վերապահված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Դավանանքին և Հայոց վերանորոգ Հայրապետին: Լևոն Շիրինյան Քաղաքագիտության դոկտոր |