ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Առկայ ներեկեղեցական ճգնաժամը դարմանելու ուղիների մասին․․․
10:20, 17.07.2018
2995 | 0

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏԱՑ ԴԱՍԸ

Ժամանակակից աշխարհում, առաւել քան նախորդ որեւէ պատմական շրջանում, կուսակրաւնութեան եւ աղքատութեան ուխտի պահպանումը վանքերի պարիսպներից դուրս չափազանց դժուարին է։
Բարձրաստիճան հոգեւորականութեան արդի կենցաղավարութիւնը հաւատացեալների եւ համայն հասարակութեան շարունակական գայթակղութեան, հիասթափութեան եւ շահարկումների տեղիք է տալիս։ Ըստ իս, խնդիրն ունի մէկ նախընտրելի եւ հիմնարար լուծում՝ Հայ Եկեղեցու աւանդութեան վերականգնումը․

֊ Կուսակրաւն քահանայութիւնը պէտք է ապրի վանքերում՝ վանական կանոնադրութեան խստիւ պահպանմամբ,
֊ Թեմակալ առաջնորդարանները պէտք է տեղափոխուեն վանքեր,
֊ Թեմակալ առաջնորդը պէտք է լինի թեմի մայր վանքի վանահայրը,
֊ Կուսակրաւն քահանայութեան ձգտող ընծայեալը կիսասարկաւագական ձեռնադրութիւնից սկսած պէտք է ապրի վանքում,
֊ Կուսակրաւն հոգեւորականը վեղարառութեան պահին ուխտում է կուսակրաւնութիւն, աղքատութիւն եւ հնազանդութիւն, ուստի՝ անձնական աւգտագործման իրերից բացի նա չի կարող ունենալ որեւէ այլ սեպհականութիւն,
֊ Թեմակալ վանահայր առաջնորդը եւ իր հայեցողութեամբ վանական այլ հայրերը պարբերաբար մեկնում են յարակից բնակավայրեր՝ քարոզելու եւ քահանայագործեու համար,
֊ Կուսակրաւն քահանայութեան այսաւր ստացած տարատեսակ ուռճացուած «ռոճիկների» մի մասը յատկացուում է վանքի տնտեսվարող խորհրդին՝ վանականների կարիքները հոգալու, իսկ հիմնական մասը՝ ընտանիքի տէր եւ ժողովրդի մէջ ամենաւրեայ ծառայութիւն մատուցող ամուսնացեալ քահանաներին,
֊ Վանականների կարիքաւոր ծնողների պահպանութիւնն անհրաժեշտութեան դէպքում իրականացուում է թեմի միջոցների հաշուին,
֊ Կուսակրաւն հոգեւոր դասը պարտաւորեցուում է մշտապէս՝ բանադրանքի սպառնալիքով ամենուր կրել հոգեւոր զգեստ, որն իր կոչման եւ պատասխանատուութեան արտաքին նշանն է,
֊ Քահանայական եւ եպիսկոպոսական աստիճան ունեցող կուսակրաւն հոգեւորականութիւնը խրախուսաբար վերականգնում է ամենաւրեայ թիւ Սբ․ Պատարագ մատուցելու հնագոյն աւանդոյթը,
֊ Վանքերում լիակատար ամբողջականութեամբ վերականգնուում է առնուազն եւթ ժամերգութիւն կատարելու կարգը,
֊ Խստագոյնս արգելուում են Եկեղեցու ծիսական կանոնի աղճատումը, Սբ․ Հաղորդութեան նկատմամբ սրբապիղծ եւ անփոյթ վերաբերմունքը,
֊ Արգելուում եւ դատապարտուում են ծիսակատարութիւնների մէջ որեւէ չափով աշխարհաբար ներմուծելու քայքայիչ ոտնձգութիւնները,
֊ Վերականգնուում է թեմակալ առաջնորդների ներկայումս ապաւրինաբար ոտնահարուած առաքելադիր ինքնավարութեան իրաւասութիւնը,
֊ Դադարեցուում է ամերիկեան թեմերում ապաւրինաբար գործող առաջնորդների պարբերական «ընտրութեան» կարգը,
֊ Գերագոյն Հոգեւոր Խորհրդից ընդմիշտ արտաքսուում են բոլոր աշխարհիկ անդամները,
֊ Դադարեցուում եւ բանադրուում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրութեանը աշխարհիկ դասի մասնակցութիւնը․․․

Ալեքսանդր Քանանեան
Գէորգեան ճեմարանի նախկին սան

Յ.Գ. Կրաւնատեացներին եւ եկեղեցամերժներին խնդրում եմ չմեկնաբանել։ Ճ

Հ.Գ. Հ.Գ. Վերոշարադրված նյութը ներկայացված է մեսրոպյան կամ դասական ուղղագրությամբ, որտեղ աւ տառամիացությունը պետք է կարդալ՝ օ:

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր