ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մեծ թերություն ունեցող կաթողիկոսը...
15:04, 17.07.2018
17211 | 0

1. Կառուցել է բազմաթիվ հավատքի տներ՝ եկեղեցիներ, վերանորոգել պատմական վանքեր,

2. Պատրաստել է հարյուրավոր խելացի, մտավորական եւ գիտնական հոգեւորականներ,
3. Բացել է տասնյակ Հայորդյաց տներ,
4. Ստեղծել է 2 հոգեւոր Հ/Ը՝ Շողակաթ եւ Լույս,
5. Բացել կամ հզորացրել է 5 նոր հոգեւոր հաստատություններ՝ ճեմարան, դպրանոց,
6. Հայաստանում եղած 2 թեմերի փոխարեն ստեղծել է 12 թեմ,
7. Իր ջանքերով բացված Էջմիածնի ատամնաբուժարանում 25.000 մարդ սպասարկվում է ԱՆՎՃԱՐ, սպասարկվողները սոցիալապես անապահովներն են, հերոսների ընտանիքները եւ այլն,
8. Բացել է 5-6 բարեգործական ճաշարան Երեւանում եւ մարզերում, որտեղ ամեն օր ԱՆՎՃԱՐ սնվում են բազմաթիվ հայրենակիցներ,
9. Բազմապատկել է ճեմարանականների թիվը, բարձրացրել ուսման որակը: ՈՒսումը՝ ԱՆՎՃԱՐ, իսկ որակը՝ անգերազանցելի,
10. Բազմաթիվ զինծառայողների ցուցաբերվել է բժկական եւ հումանիտար օգնություն,
11. Օգնություն Արցախին, Սիրիային,
12. Կազմակերպել է հոգեւոր սփյուռքը, նրա թեմերը, հստակեցրել կառուցվածքը, օժտել եկեղեցականներով, նոր կանոնադրությամբ,
13. Բարեկարգել է Մայր Աթոռը, տասնյակ անգամ մեծացրել նրա տարածքը, այնտեղ կառուցել հոգեւոր-քարոզչական, վարչական, տնտեսական, կրթական, գիտական շենքեր-հաստատություններ: Մի քանի տասնյակ աշխատողներից Մայր Աթոռի աշխատակիցների թիվը դարձրել է 1140-ի, որ մեր երկրի սոցիալական բարդ պայմաններում ամեն ամիս կայուն աշխատավարձ են ստանում,
14. Հայ եկեղեցու պատմություն առարկան 2006-ից պարտադիր կերպով ուսուցանվում է դպրոցներում: Դասագրքերի ողջ ծախսը հոգում է Մայր Աթոռը,
15. Մայր Աթոռին է նվիրվել Իզմիրլյան բուժ հաստատությունը, որտեղ անվճար բուժվում են սիրիահայեր սոցիալապես խոցված խավի ներկայացուցիչներ, ճեմարանականներ եւ այլն,
16. Վերջերս մեկնարկեց հերթական պրոթեզավորման գործընթացը Արցախյան եւ ապրիլյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ունեցող 15 ազատամարտիկների եւ զինվորների, Աստված օրհնի իրենց եւ իրենց ընտանիքները,
17. Բացվեց Մայր Աթոռի Սոցիալական կենտրոնը, որը տասնյակ հազարավոր մարդկանց ֆինանսական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում ամեն տարի,
18. 2013-2014 հարյուրավոր տարիների դադարից հետո Եպիսկոպոսաց խորհրդի ամբողջական ժողով տեղի ունեցավ, որ սրբադասեց մեր բյուրավոր նահատակներին Հայոց Ցեղասպանության, խոնարհում նրանց,
19. Մեր բանակի զորամասերում եւ բանտերում նշանակեց հոգեւորականներ,
20. Մայր Աթոռը լույս է ընծայել բազմաթիվ հազարավոր հատորներ,

Ցանկն անսպառ է...


Կաթողիկոսը ունի շատ մեծ թերություն՝ այդ մարդը դրամ չի ծախսում ուրիշների պես իր արած գործերը ցույց տալու համար: Ցավոք, այսօր, եթե ուզում ես 100 դոլլարի բարեգործություն անես, մի 500-1000 էլ գոնե պիտի ծախսես, որ մարդիկ իմանան դրա մասին: Մեր կաթողիկոսը թե' 500-ը, թե' 100 ը ծառայեցնում է Քրիստոսի փառքի համար եւ ի վայելումն ազգիս հայոց:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ այս ամենը մի փոքրիկ մասն է այն գործունեության, որ կաթողիկոսը իրագործել է 2 տասնամյակներում բացառապես իր սեփական հեղինակությամբ, սփյուռքի միջոցներով (դրա մեջ չեն մտնում "սուԹի" սփյուռքահայերը, որ ուրիշների տված դրամների աուդիտ են պահանջում: Եթե կհովանավորեն ազգային ծրագրեր, թող պահանջեն: Եթե…)

Խորհուրդ կտամ քննադատողներին փորձել առանց որեւէ հարկատուներից գոյացած ԲՅՈՒՋԵԻ, միայն անձնական հեղինակությամբ ի կատար ածել այս գործերից գոնե 10 տոկոսը եւ հետո իրավունք ստանձնել դատելու Աստծո ծառաներին:

Շարունակելի, եւ անվերջ է այս ցանկը... հնարավոր չէ մի շնչով գրել անգամ կատարված գործերի ՎԵՐՆԱԳՐԵՐԸ... բազմաթիվ թանգարանների բացում, օրիորդաց որբանոցի հիմնում, Հռոմի երկու կարեւոր պապերի այցելություն Հայաստան՝ 2001 Հովհաննես Պողոս, որ սուրբ հռչակվեց վերջերս եւ 2006 Ֆրանցիսկոս Պապ, ում հետ հիանալի հարաբերություններ ունենք շնորհիվ Գարեգին Բ-ի...

Այսքանից հետո, ոմանք թող իրենց կարծիքն իրենց պահեն: Բավ է տեղից վեր կացողը մտատուպի պարունակությունով հեղեղի Ցուկերբերգի թանկանոց server-ները:

Եւ այս ամենի համար ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացիներս, սիրելիներ, որ ոչ մի էական ներդրում չենք ունեցել հիշյալ ազգային գործերի իրականացման մեջ, պետք է ասենք միայն մեկ բառ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... մնացածը՝ չարից է եւ հակաբարոյական:

Այսքանից հետո մնում է միայն ասել՝ ԸՆՏԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՈՒՆԵՆՔ:

Պատահական չէ, որ անիրավ հալածանքներին դիմանալու համար հավատացյալները Գարեգին Բ կաթողիկոսին կնքեցին "ՎԵՄ", այսինքն՝ "տոկուն", "դիմացկուն" անվանումներով...

Աղոթում եմ բոլորիդ համար, ինձ էլ հիշեք ձեր արդար աղոթքներում,

ձեր,
հայր Թովմա վրդ.

Հ.Գ. Կաթողիկոսի փոփոխություն չի լինելու: Նոր պետություն էի՞նք կառուցում, կարծեմ... հուսամ այնպիսի ոճրագործություն չի նախատեսվում մեր ազգի դեմ, որի ընթացքը փորձվում է ծածկել կաթողիկոսի հրաժարականի անիրականանալի պահանջների քողի ներքո...

Համենայնդեպս, մենք քնած չենք, ըստ Տեր Հիսուսի խոսքի՝ «Արթուն կացեք և ամենայն ժամ աղոթեցեք» (Մատթ. 26: 41):


Hayr Tovma Khachatryan

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5116 | 0
դեպի վեր