ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Դուք չգիտեք թէ նրանք ինչպես են պայքարում իրենց սխալնեի դեմ
18:49, 20.07.2018
3107 | 0
Աթոս լեռան վրա մի վանական կար, որ ամեն օր հարբում էր ու կռիվներ սարքում: Երբ նա մահացավ վանականները եկան Սբ. Պաիսիոսի մոտ և ասեցին թէ վերջապես հարբեցողը մահացավ: Սբ. Պաիսիոսն ասեց, «գիտեմ, ու տեսա որ հրեշտակները եկան ու նրա հոգին երկինք տարան»: Ինչպե՞ս թէ երկինք, բարկացան հոգևորականներն ու խնդրեցին բացատրել: Սբ. Պաիսոսն ասաց, «Նա ծնվել էր Միջին Ասիայում և նրա ծնողներն ամեն օր կաթի մեջ օղի էին լցնում, որպեսզի բրնձի դաշտերում հետներն աշխատանքի տանելուց չլացեր ու գործից չհանեին, քանի որ տանը մենակ չէին կարող թողնել: Նա մեծացավ այդպես ալկահոլիկ ու եկավ Սբ. Լեռան Վանքերը: Ազնվորեն ասեց որ հարբեցող է, ու նրա վանահայրն իրեն պատվիրեց քչացնելով հաղթել հարբեցողության կրքին: Օրեկան 20 բաժակից մի տարում իջեցրեց 19 բաժակի: Հետո մի քանի տարում իջեցրեց ու հասցրեց օրեկան 2-3 բաժակի: Ու այդ ժամանակ էր որ Աստված իրեն կանչեց երկինք: Դուք տեսնում էիք նրա հարբած վիճակը, բայց չէիք տեսնում թէ նա ամեն օր ինչպես է պայքարում հարբեցողության դեմ և ինչպես էր օրեկան 20 բաժակից հասել 2-3 բաժակի: Աստված տեսնում էր թէ նա ինչպես է տարիներով ամեն օր պայքարում մեղքի դեմ»:
Մի դատեք մարդկանց նույնիսկ իրենց սխալները տեսնելով, որովհետև դուք չգիտեք թէ նրանք ինչպես են պայքարում իրենց սխալնեի դեմ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5129 | 0
դեպի վեր