ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Եկեղեցու հանդեպ սիրո ու վստահության դարերով կուտակված պաշարը պարապ մսխելու շռայլությունը սպառված է
23:27, 24.07.2018
4170 | 0

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներ, թույլ տվեք ասել. եկեղեցու հանդեպ սիրո ու վստահության դարերով կուտակված պաշարը պարապ մսխելու շռայլությունը սպառված է այլևս. դանդաղելու, սխալվելու, հապաղելու, անգործության շռայլությունը սպառված է այլևս։ Հայ ժողովրդի ինքնության, հայոց պետականության դեմ մարտահրավերը նաև ձեզ է ուղղված։ Հարվածից հետո սթափվելով՝ բազմակի եռանդով գործի լծվեք։ Քայքայել ծրագրողները շատ լավ գիտեն, թե ինչ ծառայության եք կոչված։ Նրանք չեն չեզոքանալու, միայն դարան են մտնելու։

Բանաձևված է՝ սատանան կռվում է Աստծո դեմ, մարդկանց հոգիներն են ասպարեզ։ Մեր պարագայում նաև՝ Հայոց բարձրավանդակն է ասպարեզ, Հայոց ինքնությունն է ասպարեզ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր