ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Կաթողիկոսի ընտրության հանգամանքներին 20 տարի անց անդրադառնալն անմտություն է
00:28, 29.07.2018
5554 | 0

Ինձ համար անառարկելի հեղինակություն Խորեն Պալյանը դեմ էր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի կաթողիկոսությանը, սակայն հետո արդեն Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրված Գարեգին Երկրորդի մասին մի քննադատության առիթով ասաց. «Զգույշ արտահայտվեք, նա արդեն ՕԾՅԱԼ է, երկու դույլ մյուռոն է լցվել գլխին» ։

Այս ՕԾՅԱԼ լինելու հանգամանքը հաշվի առնելով էր նաև, որ դեռևս արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյանը 1995 թվականի ապրիլի 5ին կասեցրեց կաթողիկոսական ընտրությունների երկրորդ փուլը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Երկրորդին առաջինը շնորհավորելով, այսպիսով հավատարիմ մնալով իր խոստմանը՝ չմրցել ՕԾՅԱԼ կաթողիկոսի հետ։ Կիլիկիո Գարեգին կաթողիկոսը ստացել էր 397 պատվիրակներից 186 քվեն, Գարեգին արքեպիսկոպոսը՝ 145, Պարգև արքեպիսկոպոսը՝ 61։ Երբ հայտարարվեց, որ կանոնակարգի համաձայն առավելագույն ձայն ստացած երկու թեկնածուների համար պետք է հաջորդ օրը կրկին քվեարկություն անցկացվի, ձայն խնդրեց Գարեգին արքեպիսկոպոսն ու ասաց. «Ես գտնում եմ, որ պետք է ավարտել ընտրությունները և իմ կողմից ուզում եմ շնորհավորել Վեհափառ հորը՝ որպես նորընտիր Հայրապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի» ։ Անթաքույց գոհունակությամբ Ամենայն Հայոց Գարեգին Առաջին օծվելիք կաթողիկոսն իր շնորհակալության ու գնահատանքի խոսքերն ուղղեց Գարեգին արքեպիսկոպոսին ասելով՝ «իմ սիրեցյալ կրտսեր եղբայր, անվանակից եղբայր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ինչպես զգացած է այժմ էլ թող զգա, որ մեծ եղբայր մը ունի այստեղ, և իր մեջ կտեսնեմ ես ամենեն մոտիկ գործակիցներես մեկը» ։

Ինչո՞ւ եմ սա մանրամասն այսպես ներկայացնում։ Հասկացնելու համար իմաստը ՕԾՅԱԼ կաթողիկոս լինելու, որի հետ դաստիարակված ու կիրթ մարդն առնվազն իրեն թույլ չի «դու» -ով խոսել, անուններ կպցնել, անվանարկել, զրպարտել, նվաստացնել, տեղաշարժը խոչընդոտել…

Ամենայն Հայոց Վեհափառն այս օրերին ապաշխարհության անողոք ճանապարհ անցավ։ Ինչպես իրավամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր ձևակերպել. «Այս քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե մեղանչումներ էլ ուներ, խաչի ճանապարհով անցնելով և դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացավ…» ։

Գարեգին Երկրորդն այն եզակի կաթողիկոսն է, որի օծմանը ներկա են եղել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու նվիրապետական ԲՈԼՈՐ չորս աթոռների առաջնորդները։ Հատկապես այդ պատճառով է, որ շատերս այժմ կփափագեինք լսել Մեծի Տանն Կիլիկոյ կաթողկոս Արամ Առաջինի ծանրակշիռ խոսքը։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր