ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նոր Հայաստանի չարաճճիները
01:56, 26.07.2018
4693 | 0
Օր օրի սիրտս ավելի է մղկտում, երբ տեսնում եմ մեր նոր Հայաստանի չարաճճիներին: Ինչու եմ այդպես անվանում նրանց, որովհետև նրանց պատճառով է, որ մեր նոր Հայաստանը մի քիչ տհաճ է թվում: Պատկերացրեք Նոր Հայաստանում բեզպռիդելը՝ սահմանադրական իրավունք է: Էժան սպառված ու վաղուց Հայաստանի համար վտանգ ներկայացնող կերպարները դարձել են ազգիս ասիչները: Տրադիցիոն ազգի համար մեռնելու պես մի բան է նոր հիմար էժանություններով մարդկանց բուծելը հինը նորով փոխելը, իսկ մատուցվող նորից մի տեսակ միասեռի հոտ է փչում: Յուրաքանչյուր հայի ուղեղը դժվար է մտցնել կապույտ մազերով յեխկելիներին ու գանգուռ մազերով ինչ-որ խոսնակների: Այս ամենը այնքան թունդ չի հնչում մինչև մեջտեղ չեն գալիս գլխավոր չարաճճիները՝ Նոր Հայաստանի նոր աղանդները: Կարեն Պետրոսյանի սենսացիոն ելույթից հետո, երբ վերջինս փիսիկ սիրողի դեմքով հայտարարեց, որ Սոռոսը շատ լավն է՝ համարյա քրիստոնեկան կառույց է, այն տպավորությունն էր ստեղծում, թե մենք չգիտենք ով է Սոռոսը ու մեզ էքսկուրսիա անողներ են պետք: Զզվելի այս կեցվածքը ավելի զազրելի է դառնում՝ այս աղբասերների վերջին հոդվածներից, երբ նրանք առանց վարանելու Դաշնակցությանը և Ռամկավարներին անվանեցին քաղաքական դիակներ ու ավելի ապշեցնող էր այն, որ բոլոր մտավորականներին, որոնք բացահայտում էին իրենց սրբապղծությունները, դեմ էին խոսում անվանեցին խավարամիտներ, իսկ լրատվականներին սեփական անունով կնքեցին: Այս զազրելիները այնպես են շահարկում Կա-ԳԵ-ԲԵ անունը, կարծես, իրենք հենց կակեբեշնիկ են եղել ու հիմա ամեն բանից տեղյակ են: Սրանք խոսում են անաչառ լինելուց, մեկը հարցնող լինի իրենց, իսկ ինչու ձեր տխրահռչակ էջերում չեք տեղադրում ձեր դեմ խոսող անձանց կարծիքները, թե դուք ձեր ասածների հետևորդը չեք, ինչու եք բոլոր ձեր դեմ խոսողներին արգելափակում, թե դա հեշտ ձև է՝ կեղծ կարծիքներ ձևավորելու հարցում: Ու այսքանից հետո այս կերպարները ուզում են գալ նոր ցույց անել, Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում: Ու հիմա ի՞նչ, երբ մենք այս չարաճճիներին մաքրենք ու հեռացնենք մեր սրբազան եկեղեցիներից մեր մասին ի՞նչ պետք է ասեք, որ մենք հոգևոր դիակնե՞ր ենք, թե՞ սադրիչներ: Ի՞նչ եք անելու, մեր մասին հոդվածնե՞ր եք գրելու, որ մենք մեղավորներս համարձակվել ենք ձեզ պես «մաքրամաքուր» քրիստոնեական սոռոսներին ու աղանդավորների ախպեր ընկերներին բան ենք ասել: Սխալվում եք, ձեր խոսքերը արժեք չունեն, դրանք ինչպես առաջին օրը եղել են սուտ զրպարտություն ու բամբասանք, ատելություն ու անհանդուրժողականություն, այդպես էլ մնացել են: Այստեղ փոխվել են միայն մեր պատկերացումները ձեր մասին, ու մենք կապացուցենք, որ չենք թույլ տալու ոչ մի պիղծ ձեռք կեղտոտի մեր Սուրբ Եկեղեցին:
Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5734 | 0
15:58, 07.07.2018
4623 | 0
դեպի վեր