ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Այդ օտա՜ր, օտա՜ր Անիծված հողում…
15:15, 27.07.2018
4807 | 0

Իմ սերը այսօր «տխուր» է հագել,

Եվ ասող չկա թե ի՞նչ է եղել,

Կարո՞տն է խեղդել,

Թե՞ մի դառը խոսք,

Թե՞ հոսքը

Դեպի քեզ եկող օտար աչքերով

Օտար դեմքերի

Կամ ինչ-որ մեկն է կտրուկ ասել թե.

- Էլ քեզ չե՛մ ների…


Իմ սերը այսօր «տխուր» է հագել

Ու նմանվել ե մենա՜կ աղավնու,

Որը թառել է ավերակ վանքի

Քանդված մի պատին

Ու շուրջը չկա՜ ուրիշ աղավնի…


Հեռո՜ւ

Այդ օտա՜ր փոքրիկ քաղաքում-

Ուր վաճառվո՛ւմ է նաև

Տրամադրությո՜ւնը,

Թող փորձի մեկը դե՜մքը նկարել,

Եվ գիտե՞ք արդյոք թե ինչ կստացվի՝

Օտա՜ր նկարչի, օտա՜ր վրձնով

Կստացվի անտարբե՜ր

Աչքերով պատկեր:


Իսկ իմ աչքերում «Տխո՜ւր» է հագել,

Ասես չեն՛ հուզում

Անձրևն ու քամի՜ն օտար,

Օտար արև՜ը,

Օտար աչքե՜րը,

«Բարև՜ը» օտար…


Ասես թե պետք են միա՜յն ու միայն

Հայի՜ աչքերը,

Որ կարո՜տ, թախի՜ծ

Ու հուզմունք կարդան

Աչքերի խորքում -


Այդ օտա՜ր, օտա՜ր

Անիծված հողում…


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
340 | 0
14:27, 06.03.2024
324 | 0
00:16, 29.01.2024
473 | 0
22:42, 16.01.2024
400 | 0
21:28, 15.01.2024
415 | 0
13:30, 09.01.2024
517 | 0
13:16, 30.12.2023
530 | 0
12:50, 21.12.2023
486 | 0
21:14, 19.11.2023
454 | 0
23:34, 23.10.2023
505 | 0
10:18, 11.10.2023
502 | 0
դեպի վեր