ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Քաղցկեղով հիվանդ մահացող երեխայի մոր օրագիրը.
22:17, 29.07.2018
5424 | 0

Քաղցկեղով հիվանդ մահացող երեխայի մոր օրագիրը.

նյարդերից թույլ մարդիկ չկարդան:
https://www.facebook.com/andranik.harutyunyan.963
«»

Իմ դստրիկ, ես երբեք էլ չեմ իմանա, թե ինչու Աստված քեզ այսքան տանջանքներ տվեց... Գլխումս բացի այս մտքից, այլ միտք չկար. «Ինչո՞ւ սա հենց իմ փոքրիկի հետ պատահեց» ... Իսկ հարցիս պատասխան չէի գտնում: Աստված իմ, թող նրան մի լավ երազ գոնե հայտնվի...

21.10.2008

Ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ էր նա արտահայտում իր ամեն բառը, երբ ես նրա ձեռքը բռնած, նստում էի կողքին: Նա փորձում էր ժպտալ, բայց իրեն շատ վատ էր զգում: Նա ասում էր, որ շատ է ուզում քույրիկ ունենալ: Ես լաց էի լինում, իսկ դստրիկս ասաց, որ գիտի, որ մահանալու է ու ուզում է երկնքից պաշտպանել իր քույրիկին: Նա նաև ասաց, որ ուզում է մինչև Ամանոր գոնե ապրել...

24.10.2008

Այսօր նա առաջին անգամ բղավեց ցավից: Նա ատամներով բռնել էր բարձը, որ հանկարծ ինձ չարթնացնի, բայց արթնացա, ու նրան տեղափոխեցինք հիվանդանոց... ես կխելագարվեմ...

25.10.2008

Բժիշկն ասաց, որ նրան ընդամենը երկու ամիս է մնացել ապրելու: Ես Աստծուց խնդրում էի, որ դստրիկս գոնե իր ուզած Ամանորը տեսնի...

27.10.2008

Ես հասկացա, որ ոչ մի գումար արժեք չունի. ես դրանով չէի կարող փրկել դստրիկիս կյանքը... չէի կարող ու այդ մտքից խելագարվում էի...

28.10.2008

Երկրորդ օրն էր, ինչ դստրիկս գիտակցության չէր գալիս...Ես նման բան անգամ թշնամուս չեմ ցանկանա: Խելագարվում էի այն մտքից, որ շուտով ստիպված եմ լինելու առանց նրա ապրել...

02.11.2008

Երբ նա բացեց աչքերը, ես կողքին էի...

03.11.2008

Մեզ դուրս էին գրում հիվանդանոցից... Մենք անհույս էինք, դրա համար էլ դուրս գրեցին: Դստրիկս ասում էր, որ ուրախ է, որ տանն է մահանալու...Նա ընդամենը տասնվեց տարեկան էր, նրա ամբողջ կյանքն առջևում էր, իսկ նա ասում է, որ ուրախ է տանը մահանալու համար... մենք ուժ չունեինք, բայց պետք է պայքարեինք հիվանդության դեմ...

08.11.2008

Ես նրան նստեցրի պատշգամբում, որ մաքուր օդ շնչի...Նա նայում էր բակին ու ժպտում. այստեղ նրա մանկությունն էր անցել, բայց մեկ տարի առաջ բժիշներն ասացին, որ նա քաղցկեղով հիվանդ է...

11.11.2008

Ես բոլորին մեղադրում էի...Երբ տեսնում էի փողոցում մայրիկի ու դստրիկի, մտքումս ասում էի. «Ինչո՞ւ մենք»:

13.11.2008

Նա արդեն ոչինչ չէր ուտում...

15.11.2008

Ես բղավում էի, որ նա պետք է պայքարի, իսկ նա ամեն երեկո հետս աղոթում էր, որ կարողանա Ամանորը տեսնել:

17.11.2008

Մենք ոչ մեկին չունեինք, երկուսս էինք:

19.11.2008

Ձյուն էր գալիս... Առաջին ձյունն էր, իսկ նրա կյանքում` վերջինը...ես արդեն արցունք չունեի, որ լաց լինեի:

22.11.2008

Նա բղավեց, քթից արյուն էր գալիս... հետո քնեց, իսկ ես ստուգեցի շնչառությունը. նա ողջ էր` կարևորն էլ դա էր...

25.11.2008

Ես գրքեր էի կարդում նրա համար, իսկ նա աչքերը փակ` լսում էր...մեր կյանքն էլ մի դաժան հեքիաթի էր նման...

30.11.2008

Մեկ ամիս էր մնացել Ամանորին...դիմացիր, գանձս... մենք աղոթում էինք այդ մեկ ամսվա համար...

1.12.2008

Զանգահարեց նրան համադասարանցին. ուզում էր խոսել նրա հետ, բայց աղջնակս ասաց, որ ուժ չունի... «Նա ուժ չունի անգամ աչքերը բացելու, իսկ դու ուզում ես նրա հետ ժամերով խոսել», - ասացի նրան ու կախեցի լսափողը...

5.12.2008

Շնչիր, շնչիր, շնչիր... նրա շնչառությունը վատանում էր... Բժիշկն ասում էր, որ պետք է սպասել...սպասել նրա մահվա՞նը...նա իրոք գժվել է...

7.12.2008

Նա արդեն չէր ժպտում... ասում էր, որ արդեն բոլոր ուտելիքներն էլ խոտի համ ունեն... ես վախենում էի նրան մենակ թողնել բնակարանում... սարսափում էի...

10.12.2008

Այսօր նա ժպտաց, խոսեց, հիշեց դասերը...մեջս հույս ծնվեց, այո, հուսով էի, որ ամեն ինչ լավ կլինի...

12.12.2008

Նա գոռում էր ցավից, իսկ ես արդեն հոգնել էի պայքարելուց, բայց ապրել էր պետք, հանուն նրա ապրել էր պետք...

14.12.2008

Գիշերը չքնեց...

15.12.2008

Նա արդեն երկրորդ օրն էր` չէր քնում, ու երրորդ օրը, ինչ հաց չէր ուտում...

17.12.2008

Նա արթնացավ գիշերը` երեքին, ու մի փոքր հաց կերավ...

18.12.2008

Նա չէր հասկանում, թե որտեղ էր, ու անկապ բառեր էր ասում... Աստված իմ, ինչո՞ւ տեսնել` երեխադ ինչպես է մահանում... վերցրու ինձ նրա փոխարեն...

20.12.2008

Գիշերը չքնեց, բայց նայում էր առաստաղին ու ժպտում...Ես այնքան եմ սիրում քեզ, այնքան եմ սիրում...

21.12.2008

Ես կխելագարվեմ իրոք...Նա նայում էր ինձ ու լավ կյանք մաղթում... առանց նրա...

22.12.2008

Ոչինչ չի ասում, չի ուտում...ես նստած էի նրա կողքին ու պատմում էի մանկությունից, հայրիկից, դասերից...

24.12.2008

Մեկ շաբաթ էր մնացել Ամանորին... Աստված իմ, խնդրում եմ, տուր նրան գոնե յոթ օր ապրելու...

26.12.2008

Բժիշկը զանգեց. «Նա ո՞ղջ է» ...ԱՅՈ, ՈՂՋ Է, ՈՂՋ Է...

28.12.2008

Խոսում էր դանդաղ...աչքերն արդեն կարծես դատարկ էին..

30.12.2008

Նա հիշեցրեց ինձ իր քույրիկի մասին: Ես խոստացա, որ անպայման նրա համար քույրիկ կունենամ...

31.12.2008

Նա ուզում էր պատշգամբ դուրս գալ...ես տարա նրան... նրա աչքերը արցունքներով էին լցվել, ու կարծես աչքերում ծիածաններ լինեին...Այսօր Ամանոր էր, ու նա շնորհավորեց ինձ: Ես արդեն չէի կարողանում Աստծուց բան խնդրել. աղջիկս Ամանորը դիմավորեց... Նա ինձ մի երկտող տվեց, որ ես այն կարդամ այն պահին, երբ նա այլևս չի լինի...

1.01.2009
Նա քնեց տասնհինգ րոպե ու արթնացավ... ձեռքերը դողում էին...

2.01.2009

Խանութից գալուց իմ վրա մի մեծ սառցե կտոր ընկավ, բայց անմիջապես թիկունքիս հետևում...ԱՍՏՎԱԾ ԿԱ...

7.01. 2009 – 8.01.2009

Նրա բերանից արյուն էր գալիս, ու նա լաց էր լինում, բղավում, թե որքան շատ էր սիրում ինձ: Բռնել էր ձեռքերս ու բաց չեր թողնում....նա երեկոյան մահացավ...փակեց աչքերն ու վերջ....Ես անպայման քույրիկ կունենամ նրա համար ու նրան կանվանեմ այնպես, ինչպես նա ուզում էր անվանել իր դստրիկին անվանել՝ Օլյա...ես նրան կպատմեմ իր քույրիկի ուժի մասին, ով հիմա երկնքում է ապրում ու պահպանելու է նրան...
Երկտողում գրված էր. «» ...
Այդ երկտողը հիմա իմ կյանքի իմաստն է...Ես քեզ միշտ սիրում եմ, դստրիկս, դու միշտ իմ սրտում ես, իմ Դաշա» » ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գևորգ Շահբազյան
դեպի վեր