ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հանուն արդարության և հասկացողների...
01:36, 31.07.2018
2544 | 0
2006֊2007 թթ. երբ ծառայում էի ՔԴԿ֊ում (Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն) ՝ որպես փոխտնօրեն և նախադպրոցական բաժնի տնօրեն, մեր կենտրոնում (այն ժամանակ ՔԴԿ֊ի շենքը գտնվում էր սբ. Գայանե վանքի տարածքում) մի շատ կարևոր հանդիպման ժամանակ, որին ներկա էին 3 հոգևորական և առնվազն 5 աշխարհական (այդ թվում ՔԴԿ֊ում պաշտոնավարող կանայք), պարզվեց, որ «ավետարանական» - «ավետարանչական» - «նոր կյանք» -ի տարբեր խմբերի կողմից հսկայական գրականություն էր տպվում Լիբանանում (այնտեղ ավելի էժան էր նստում տպագրությունը և Հայաստան տեղափոխելը) և առանց մաքսի, կրկնում եմ՝ առանց որևէ մաքսատուրք վճարելու այդ հսկայական գրականությունը տեղափոխվում էր Հայաստան և անվճար բաժանվում դպրոցականներին և ոչ միայն։ Իսկ ցավալին այս պատմության մեջ այն էր, որ պետական մաքսազերծման հանձնաժողովի որոշման տակ ստորագրել էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի ներկայացուցիչը։
Չեմ կարող ասել, թե այդ գործողությունը շարունակական է եղել, թե ոչ, բայց փաստն այն էր, որն, ի դեպ, հենց այդ խմբավորումների պարագլուխներն ասացին, որ Հայ Առաքելական Եկեղեցին դեմ չէ այդ գրականությանը՝ փաստացի նկատի ունենալով Գարեգին Բ֊ի գրավոր համաձայնությունը։
Հ. Գ. Ով ականջ ունի լսելու, թող լսի։

Հովհաննես աբեղա Մայիլյան
Սուրբ Էջմիածնի նախկին միաբան
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր