ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հավատն էր կորել. Սև ու Սպիտակ
17:48, 31.07.2018
3037 | 0
Երկար սպասեցինք։ Հույսի շող չկար, անարդարությունն ու ագահությունը պատսպարվել էին մեր ուղեղներում և հոգիներում։ Ու դուրս չէին գալիս ։ Փրկության շողն էլ չէր նկատվում, հանդիպում էր բռնապետությանն ու կարծրատիպերին ։
Բացվեց այդ շողը։ Թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխությունը ոգու հեղափոխություն էր, հավատի հեղափոխություն էր, կորսված երազների ետ բերման հեղափոխություն էր։
Ու մենք պիտի գուրգուրենք, աչքի լույսի պես, պիտի պահենք ու փայփայենք, հավատանք, որ մեր ձեռքից ոչ ոք չի կարող խլել այն։ Ետ դարձի ճանապարհ չկա։ Ետ դարձը նշանակում է պատմության անիվը ետ շպրտել։ Իսկ գուցե այլևս Նիկոլներ չծնվեն ։ Հավատանք դասեր քաղենք անցյալի սխալներից և շարունակենք ապրել։
Հավատալ է պետք, որ վաղը լավ է լինելու։ Անցյալում Սև ու Սպիտակներ շատ են եղել։ Երկուսում էլ լուսավոր շողեր կային, գունավոր երազներ կային, պիտի այդ երազներով ապրենք, արժեվորենք Սևի և Սպիտակի մութ ու լույս կողմերը, հավատանք, որ մենք ենք տերը այս երկրի, մենք ենք կերտելու մեր ապագան։ Սիրով և համերաշխ ապրենք, որովհետև վաղը լավ է լինելու ։
Տա Աստված։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր