ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հանեք Ձեր սև ակնոցները. Լույսի շողը շատ է
09:46, 01.08.2018
3955 | 0
Որ, համակարգը հին էր, փտած, բոլորս էլ գիտեինք։ Մինչև ուղնուծուծը թարախապալար ժամանակնեը իրենց հետքն էին թողել։
Ու մերժեցինք։ Մերժեցինք հինը, բայց ոչ ոք իրավունք չունի սև ակնոցներով նայել հին համակարգում աշխատած մարդկանց և նրանց գործելավոճին։ Օրերս կառավարության անդամներից մեկը, որի անունը չեմ ցանկանում նշել, բարձրաձայնեց, որ հները սրիկա են, իսկ նորերը` անփորձ։
Այս նույն տրամաբանությամբ, նոր Հայաստանի կառավարության անդամները թերահավատորեն են վերաբերվում հին համակարգում աշխատողներին ։ ԵՎ հենց այդ է պատճառը, որ ամենուրեք հրաժարականներ են ու իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվածներ։ Կադրային անփառունակ ջարդեր։
Հանեք Ձեր սև ակնոցները պարոնայք և տիկնայք ։ Հավատացեք, հների մեջ մաքուր, ազնիվ, շիտակ, մարդիկ շատ կան։
Բոլորին մի արշինով մի չափեք։


Նորիկ Քեշիշյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4861 | 0
դեպի վեր