ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ի՞նչ են անում անգլիկան հերետիկոսները մեր Սուրբ Խորանների առջև
09:20, 02.08.2018
3967 | 0
Հայ առաքելական եկեղեցին պղծում է հենց ինքը՝ գարեգին հերետիկոս չկաթողիկոսը: Ի՞նչ գործ ունեն անգլիկան հերետիկոսները մեր հայկական եկեղեցիներում: Փողը գլխանց ե՞ն տվել ամենայն հայոց գեղարդագողին՝ Սուրբ Սեղանի դիմաց երգելու, պարելու, արտասանելու համար: Կարող է՞ հաճախակի պատարագներ էլ մատուցեն… Քիչ է, որ թուլացրել է մարդկանց հավատքը, նրանց հեռացրել է եկեղեցուց, նաև կանաչ լույս է վառում աղանդավորների ճանապարհին՝ արտոնելով նրանց հոգեորսությունը ոչ ավել, ոչ պակաս՝ Հայ առաքելական եկեղեցու պատերից ներս:
Նրա թերզարգացած լրբազանները Մայր տաճարի տարածքից վտարում են Հայ առաքելական եկեղեցու զավակներին, բայց համասեռամոլներին պսակող պիղծ անգլիկանների առջև բաց են մեր եկեղեցու դռները: Ու այսքան բանից հետո այդ նենգ արարածը իր բանսարկու արբանյակների միջոցով դեռ փորձում է Հայ առաքելական եկեղեցու զավակներին «հերձվածող» պիտակավորե՞լ:
Տեսեք, վերլուծեք ու կհասկանաք, թե իրականում ո՛վ է մեր եկեղեցու թշնամին, թե ինչո՛ւ է Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղը զբաղեցնում աղանդավորների և աղանդավորական կազմակերպությունների թվաքանակով:
Դիտե՛ք կցված տեսանյութերը: Միայն չարափառ հերետիկոսը կամ անաստվածը կարող է թույլ տալ այսպիսի սրբապղծություններ, որովհետև պետք է որ նա ծանոթ լինի եկեղեցու հայրերի նզովքին ու իր ձեռնադրության ժամանակ ինքն էլ նզոված լինի հերետիկոսներին ու հերձվածողներին: Հերետիկոս համարվում են նրանք, որոնք մեր Եկեղեցուց դուրս են եկած, նզովքի են ենթարկված, և նրանք, որոնք արտաքուստ մեր հավատն են դավանում, բայց առանձին ժողովներ են կազմում մեր կանոնավոր կարգած եպիսկոպոսների դեմ: (Կոստանդնուպոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի Զ կանոն):
Այսքան բանից հետո ուրիշ ոչինչ չի մնում ավելացնել, քան միայն այն, որ այս մարդը ինքն է նզովյալը՝ չարափառությունը Հայաստանում խրախուսելու և անգամ այլ հարանվանությունների ներկայացուցիչներին հաղորդություն տալու համար: Նիկիական 318 հայրապետների նզովքը նրա վրա է, որովհետև այլևս կասկածից վեր է, որ նրա մոտ կան նաև դավանաբանական շեղումներ: Դա կա՛մ խավարամտության արդյունք է, որովհետև իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որը նրա մոտ բացակայում է, կա՛մ չարամտության, որովհետև, լինելով էկումենիստական գաղափարախոսության ջատագովը, վաղ թե ուշ, այս կամ այն կերպ լինելու է նաև պսևդո-քրիստոնեական (կեղծ քրիստոնեական) արժեքների կրողը:

Աննա Հայրապետյան
Անգլիկան պաշտամունք (ժամերգություն)՝ Հայ առաքելական եկեղեցում:
Սուրբ ծննդյան պատարագ Անգլիկան եկեղեցու ծեսով:
Էկումենիկ աղոթք՝ Հայ առաքելական եկեղեցում:
Երևանի Սբ. Զորավոր եկեղեցին պղծվում է անգլիկան հերետիկոսների կողմից:
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր