ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Վճարվում են Էջմիածնի համայնքային բյուջեի պարտքերը։
14:54, 05.08.2018
6421 | 0



Վճարվում են Էջմիածնի համայնքային բյուջեի պարտքերը


Էջմիածնի համայնքային բյուջեի մուտքերը, սեփական եկամուտների մասով, 1-ին կիսամյակում կատարվել է 96.5 տոկոսով, այսինքն՝ նախատեսված մոտ 360 մլն ՀՀ դրամի փոխարեն համայնքային բյուջե է մուտքագրվել շուրջ 347 մլն 456 հազար ՀՀ դրամ:

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի Ֆ-Բ պաշտոնական էջ։

https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/


Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը որոշումներ է ստորագրել մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գույքահարկի եւ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին: Նրանք հիմնականում խոշոր պարտքատերեր են: Պարտքերին գումարվել են նաեւ տույժերը:

Էջմիածին քաղաքի բյուջեի պարտքերը գանձելու նպատակով «Վարչարարության հիմնունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց լսումների տեղի, վայրի եւ ժամանակի մասին ծանուցվել են պարտքատերերը, սակայն չեն մասնակցել լսումներին: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը որոշումներ է կայացրել համայնքային բյուջեի նկատմամբ պարտավորությունները չկատարելու դեպքում վճարները բռնագանձել հարկադիր ծառայության միջոցով:

Ընդհանուր թվով, կայացվել է 20 որոշում՝ հողի հարկն ու գույքահարկը գանձելու վերաբերյալ․ 12-ը իրավաբանական անձինք են՝

1. «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ՝ 2. 001. 073 դրամ
2. «Վաղարշապատի ագրոսպասարկում» ԲԲԸ՝ 8.121.409 դրամ
3. «Էջմիածնի մաքրություն» ՍՊԸ՝ 1.410.855 դրամ
4. «ԱՆԳԱ» ՍՊԸ՝ 44.797 դրամ
5. ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ 6.090.139 դրամ
6. «ԱՆԱՄԱՐԻ» ՍՊԸ՝ 1.115.219 դրամ
7. «Էջմիածնի շուկա» ՍՊԸ՝ 3.487.218 դրամ
8. «Էջմիածին հաց» ԲԲԸ՝ 1.016.377 դրամ
9. «Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ՝ 1.502.271 դրամ
10. «Վասպուրական» ՍՊԸ՝ 3.219.392 դրամ
11. «Վահան Տրանս» ԲԲԸ՝ 310.017 դրամ
12. «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 693.361 դրամ:

Գույքահարկի եւ հողի հարկեր պարտքերից խուսանավել են նաեւ ԱԺ պատգամավոր Սեդրակ (գեներալ Սեյրան) Սարոյանն ու նրա որդին՝ Զարզանդ Սարոյանը:
Սեդրակ Սարոյանի համայնքի բյուջեին ունեցած պարտքն ընդհանուր թվով 752.746 դրամ է, որից 561 հազար 511 դրամը Էջմիածին քաղաքի տարբեր հասցեներում գրանցված անշարժ գույքի գույքահարկն է, իսկ 191 հազար 235 դրամը Համմեր H2 մակնիշի 01 ZZ 777 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկն է:

ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանի որդին նույնպես հարկային պարտավորություններ ունի Էջմիածնի քաղաքային բյուջեի նկատմամբ: Այն կազմում է 2 մլն 392 հազար 732 դրամ։ 2014-2017թթ-ի անշարժ գույքի գույքահարկը 341 հազար 486 դրամ է, որտեղ ներառված է նաեւ նույն ժամանակահատվածի համար հաշվարկված տույժը՝ 108 հազար 103 դրամ:

UAZ HUNTER մակնիշի 35 GO 533 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար գույքահարկը 29 հազար 805 դրամ է, BMW X6 5.0 IX մակնիշի 01 PP 777 պետհամարանիշի փոխադրամիջոցի 2011-2017 թվականների գույքահարկը 1 մլն 687 հազար 849 դրամ է, որից 578 հազար 954 դրամը՝ տույժ 2011-2017 թվականների մասով:

JEEP WRANGLER 4.0 մակնիշի 01 ZZ 777 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը 333 հազար 592 դրամ, է, որից տույժը 118 հազար 025 դրամ է:
Մյուս ֆիզիկական անձանց հողի հարկն ու գույքահարկը մոտ կես միլիոն ՀՀ դրամի սահմաններում է:

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը որոշումները կայացնելիս ՝ առաջնորդվել է ՀՀ «Հարկային օրենսգրքի», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Գույքահարկի մասին» օրենքի, «Հողի հարկի մասին» օրենքի, «ՀՀ սահմանադրության» «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի պահանջներով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն համայնքի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Էջմիածնի քաղաքապետը, որպես սեփական լիազորություն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, համայնքի վարչական սահմաննեում գտնվող համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվում են համապատասխան միջոցներ: Իսկ նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ ենթակետի համաձայն, համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ենթարկում է վարչական
պատասխանատվության:

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը նշեց, որ հարկային պարտավորությունների կատարման գործում արդեն դրական տեղաշարժեր կան: Սարոյանների ընտանիքը պայմանավորվել է պարտքերը մարել միանվագ ձեւով՝ օգոստոսի սկզբին: Մյուսների հետ ժամանակացույց է կազմվում:

Նյութի սկզբնաղբյուրը Ասպարեզ ակումբ։
http://www.asparez.am/ejmiacin-hamaynq-byuje-hy/#.W2XYfSgzbIU


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գևորգ Շահբազյան
դեպի վեր