ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ռոմանոս Պետրոսյան. Կոտայքում բարեփոխումներն անկասելի՛ են
13:40, 07.08.2018
6098 | 0

Մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով տարրական դասարանների աշակերտների համար կգործի «Տաք սնունդ» ծրագիրը: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այս բոլոր պայմանավորվածությունների արդյունքները ակնկալում եմ երբևէ գրանցված ամենասեղմ ժամկետներում:

Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՏԻՄ-երի հետ տարված աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում:

Աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի

.Պտղնի և Վերին Պտղնի, Արագյուղ, Ակունք, Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան համայնքներում շուտով գործեն վերանորոգված և կահավորված մանկապարտեզներ և մշակույթի տներ:
.Զորավանում հիմնենք արվեստի դպրոց:
.Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքներում հիմնանորոգվեն և վերանորոգվեն ճանապարհներ, որոնց վրա աշխատանքներ չեն իրականացվել տասնամյակներով:

.Բալահովիտ, Կաթնաղբյուր, Արամուս և Կամարիս համայնքներում լուծվեն առողջապահական, կրթական և նախակրթական հաստատություններում առկա խնդիրները:
.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում սկսվեն երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ինչը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբեր:
.Գողթում, Ջրաբերում, Գետարգելում, Արագյուղում լուծման փուլում են նախակրթարանի և դպրոցների խոհանոցի հարցը, Գեղարդում՝ տրանսպորտի խնդիրը։
.Հրազդանում «Եղևնիների պուրակը» շուտով կվերադարձվի քաղաքացուն:
.Նոր Հաճնում շուտով կգործի հիմնանորոգված մարզադահլիճ, Նոր Արտամետում կունենանք դպրոցի նոր մասնաշենք, իսկ գործող դպրոցի շենքը կտրամադրենք մանկապարտեզին:
.Լեռնանիստում շուտով կմեկնարկենք էկոտուրիզմի կենտրոնի նախագիծը, իսկ Կոտայքի մարզպետարանի շենքում աշնանն արդեն կգործի հանրային գրադարանը:

Եվ վերջում, ամենակարևորը՝ մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով տարրական դասարանների աշակերտների համար կգործի «Տաք սնունդ» ծրագիրը:

Կոտայքում բարեփոխումներն անկասելի՛ են։

Հ.Գ. Ցանկը հընթացս մտաբերեցինք. ամփոփ հաշվետվությունը կհրապարակենք պաշտոնավարման 100-րդ օրը», -գրել է Կոտայքի մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4908 | 0
դեպի վեր