ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ռոմանոս Պետրոսյան. Բոլոր պայմանավորվածությունների արդյունքները ակնկալում եմ երբևէ գրանցված ամենասեղմ ժամկետներում
13:52, 07.08.2018
3463 | 0

Այս բոլոր պայմանավորվածությունների արդյունքները ակնկալում եմ երբևէ գրանցված ամենասեղմ ժամկետներում:

Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՏԻՄ-երի հետ տարված աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում:

Աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի.

֊ Պտղնի և Վերին Պտղնի, Արագյուղ, Ակունք, Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան համայնքներում շուտով գործեն վերանորոգված և կահավորված մանկապարտեզներ և մշակույթի տներ:
֊ Զորավանում հիմնենք արվեստի դպրոց:
֊ Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքներում հիմնանորոգվեն և վերանորոգվեն ճանապարհներ, որոնց վրա աշխատանքներ չեն իրականացվել տասնամյակներով:
֊ Բալահովիտ, Կաթնաղբյուր, Արամուս և Կամարիս համայնքներում լուծվեն առողջապահական, կրթական և նախակրթական հաստատություններում առկա խնդիրները:
֊ Եղվարդ համայնքի Զովունի գյուղում սկսվեն երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ինչը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբեր:
֊ Գողթում, Ջրաբերում, Գետարգելում, Արագյուղում լուծման փուլում են նախակրթարանի և դպրոցների խոհանոցի հարցը, Գեղարդում՝ տրանսպորտի խնդիրը։
֊ Հրազդանում «Եղևնիների պուրակը» շուտով կվերադարձվի քաղաքացուն:
֊ Նոր Հաճնում շուտով կգործի հիմնանորոգված մարզադահլիճ, Նոր Արտամետում կունենանք դպրոցի նոր մասնաշենք, իսկ գործող դպրոցի շենքը կտրամադրենք մանկապարտեզին:
֊ Լեռնանիստում շուտով կմեկնարկենք էկոտուրիզմի կենտրոնի նախագիծը, իսկ Կոտայքի մարզպետարանի շենքում աշնանն արդեն կգործի հանրային գրադարանը:

Եվ վերջում, ամենակարևորը՝ մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով տարրական դասարանների աշակերտների համար կգործի «Տաք սնունդ» ծրագիրը:

Կոտայքում բարեփոխումներն ԱՆԿԱՍԵԼԻ՛ են։

Հ.Գ. Ցանկը հընթացս մտաբերեցինք. ամփոփ հաշվետվությունը կհրապարակենք պաշտոնավարման 100֊րդ օրը։


Ռոմանոս Պետրոսյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր