ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վերանորգված խաղահրապարակի աշխատանքներն ավարտվեցին և հանձնեցին բնակիչների դատին
12:59, 08.08.2018
3127 | 0

Աբովյան համայնքի 4-րդ միկրոշրջանի 4, 23-29, 64, 65 շենքերի շրջակայքում վերանորգված խաղահրապարակի աշխատանքներն ավարտվեցին և հանձնեցին բնակիչների դատին։

Խաղահրապարակի բացմանը ներկա էին Աբովյան համայնքի ղեկավարը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության» վարչություն պետ՝ Սահակ Հովհաննիսյանը և Սուրեն Պռազյանը։

Խաղահրապարակը անմխիթար վիճակում էր և 2011 թվականից չէր վերանորոգվել։ Այս տարվա համայքում նախատեսված բարենորոգումների ծրագրերում էր ներառվել նաև հետևյալ խաղահրապարակը։
Բացմանը ներկա էին հարակից շենքերի բնակիչներ, որոնք համայնքապետին շնորհակալություն հայտնեցին, որ վերանորոգման արդյունքում, երեխաները ավելի մաքուր և կոկիկ տարածք կունենան՝ իրենց ազատ ժամանակը անցկացնելու համար։
Համայնքապետը երեխաներին սպորտային գնդակներ նվիրեց և լսեց քաղաքացիներին հուզող այլ հարցեր։

Հատկանշական է, որ այս խաղահրապարակով Աբովյան համայնքը մասնակցելու է ամենամյա «Լավագույն մարզական բակ» ստուգատեսին։
Ի դեպ, 2008թ-ից Աբովյան համայնքը մշտապես առաջին հորիզոնականն է զբաղեցնում հետևյալ ստուգատեսում

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4904 | 0
դեպի վեր