mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.14, EUR 549.38, RUB 7.23, GBP 613.64
+30 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կյանքդ բեկել, օրդ հատել
23:38, 10.08.2018
Կյանքդ բեկել, օրդ հատել,
Խորասույզ ես ինքդ քո մեջ,
Նմանակիդ քեզնից զատել,
Երբ իղձերդ են ամուլ, ստերջ։
Ինչ արել ես անավարտ է,
Լավ է, կամ վատ, ես ի՞նչ գիտեմ,
Անհոտոտը թե որ վարդ է,
Թփից պոկվեց՝ պիտի ցիտեմ։
Բազմաշնորհ մի վաշխառու
Կցիրներից ոչ է հեռու,
Քեզ համակիր այլ մի հոգի,
Քանդածներդ պիտ նորոգի։
Շնորհներիդ համար Աստծուն
Գովքդ չանես, ինչ է ցածում
Չվանն առել, կառանել ես,
Մեկի սիրտը թունդ հանել ես։
Մի շնացիր, մի գողացիր,
Նույն պարտեզն է եդեմական,
Օձը մնա գալարածիր
Եվ Լիլիթը՝ երկբայական։
Կախման կետեր էլ չդնես,
Տպավորիչ խոսքն է միայն,
Կռապաշտից դև չծնես,
Ընդօրինակ քեզ սատանան։
Եթե կուզես գայթակղիր
Նրա բաժին անաստվածին,
Արդարացի և տարածիր
Միտքդ հասու այս ասվածին։
Էլ չբռնես անբռնելին,
Քանի ցավ կա, այնքան էլ՝ մարդ,
Անրադարձում բեկանելին
Տարբերակիչ գործոն է բարդ։
Եվ տաղանդի փայլին հլու
Քեզ չծախես հին արժեքով,
Վերջում դու ես միայն լալու,
Առաջ անցիր նոր մի շարքով։
Գանձի նման խոսքդ պահիր,
Բերանից դուրս ինչ զորաշարժ,
Երդում կա, որ վաղապատիր
Սուտ է մանում թեշիկից վարժ։
Նոր լուսականչ որձակով հեչ
Քո վախերը չփարատես,
Այլոց ջանքի կամ փորձի մեջ
Քոռ բուն էլ է աչք սրատես։
Առավելին տուր իր չափով
Եվ իշխանին բոջակ կասես,
Ցռան Վերգոն ա՞յր էր թափով,
Որ Օհանից վերև դասես։
Նրանց մերժիր, ում կարող ես
Քո ստվերում պատսպարել,
Ամենն կտտոց անկարող ես
Գանգիդ հոգնած թե ասպարել։
Ակնածանքին ինչ հավելես,
Տողիդ մեջ է սքանչելին,
Վանք ու մատուռ թե ավերես,
Ոնց հագուրդ տաս քո տենչերին։
Դե, փառքդ շատ, Միամորիկ,
Ինչ տվել ես՝ լիալիր է,
Թե ծնվել ենք այն նույն մորից,
Անահիտն իմ սիրալիր է։
Մամուլի խոսնակ` Արմեն Ալավերդյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Արմեն Ալավերդյան
դեպի վեր