ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արմավիրի մարզպետարանը տեղեկացնում է։
19:37, 13.08.2018
5988 | 0

Արմավիրի մարզպետարանի պաշտոնական Ֆեյսբուքյան էջը,
տեղեկացնում է։
Մարզի համայնքներում շարունակվում են_իրավական և մասնագիտական հսկողությունները։

https://m.facebook.com/story.php?story_fbid=1930922970538588&id=1572492286381660


Մարզի համայնքներում շարունակվում են իրավական և մասնագիտական հսկողությունները։

ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերը վերջին ամիսներին իրավական և մասնագիտական հսկողություն են իրականացրել Դալարիկ, Եղեգնուտ, Արևաշատ, Արշալույս և Վաղարշապատ (Էջմիածին) համայնքներում: Իսկ Գեղակերտ, Մուսալեռ, Ջրառատ, Նոր Արմավիր համայնքներում համապատասխան աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերը նշված այն համայնքներում, որտեղ ավարտվել են իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքները, դրանց արդյունքները քննարկվել են համայնքներում հրավիրված ավագանու նիստերի ընթացքում, իսկ հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունները հրապարակվել են մարզպետարանի պաշտոնական կայքում (http://armavir.mtad.am/administrative-control-record/):

Միաժամանակ տեղեկացվում է, որ իրավական և մասնագիտական հսկողությամբ արձանագրված իրավական և ֆինանսական հետևանքներ առաջացնող իրավախախտումներին համարժեք գնահատականներ տալու նպատակով համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Իսկ աշխատանքային խմբերի կողմից արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ ավագանիների կողմից նախատոսվող աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ Արմավիրի մարզպետարանը առաջարկում է մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքի ղեկավար և ավագանի) իրավական ակտերն ընդունելիս խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները:


Հաղորդագրությունը, ՀՀ Արմավիր մարզի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գևորգ Շահբազյան
դեպի վեր