ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՄԱՐԴ ԿՈՉՎԱԾԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
12:27, 14.08.2018
4904 | 0

Քուն կոչվածը նրա համարա տրված բնության, ոմանց համար՝ աստծու կողմից, որ մարդը վերականգնի ուժերը, օրգանիզմը մաքրի օրվա նյութափոխանակության արգասիքներից, հանգստացնի ուղեղը: Լիարժեք, նորմալ քունը, այդպիսով, օրգանիզմի համար հանդիսանումա թարմանալու համար անփոխարինելի restart, ճիշտ ընենց մի ռեստառտ, ոնց որ սովորական կոմպի հետա արվում, որ կոմպի սաղ ֆունկցիաները տեղը գան:

Բայց մարդկանց մի վիթխարի զանգված, բանից պարզվումա, որ քնի՝ որպես յուրօրինակ ռեստառտի իմաստը, չի հասկանում: Էդ մարդկանց վիթխարի բազմությունը ծխողներն են, ովքեր առավոտ շուտ արթնանում են ու տեղնուտեղը սիգարետ են կպցնում՝ գարշահոտությունը ու թույները սփռելով ոչ միայն իրանց օրգանիզմում, այլև՝ շրջակա միջավայր ու դրանով վնասում նաև իրանց շրջապատի մարդկանց: Սովորաբար, կամ որպես կանոն, ծխող մարդկանց մեծ մասը առավոտվա ծուխը կոխումա իրա թոքերը կոֆեյի հետ, ինչը մեծագույն վնասարարություննա, աբսուրդը ու անգրագիտությունը: Կոֆեն էլ խմում են իբր էն ՝՝տրամաբանությամբ՝՝, որ թարմացնեն ուղեղը: Բայց ուղեղը ութ ժամվա նորմալ քնից հետո արդեն իսկ թարմա, ինչի՞ ես ծխում, որ նիկոտինային թույներով մշուշես՝ թունավորես ուղեղդ... Բայց հայը ձևը բնազդորեն քթելա. ղուլաբից հետո կոֆեյա հետևից կուլ տալի: Ծխի հետ՝ կոֆե, որը ըստ մասնագետների, կրկնակի արագ ձևով ու կրկնակի ծավալներովա հեշտացնում նիկոտինի ու մնացած 200 - ից ավել թունավոր նյութերի յուրացումը օրգանիզմի կողմից, որոնք կան սիգարետի ծխի մեջ:

Սա խիստ ցավալի իրողություն ու պրոբլեմա, որը համենայն դեպս, հայերի մեջ լուծում չի քթնում:

Լուծում չի քթնում, քանի որ հայերը թքած ունեն վերջին ու մեծ հաշվով իրար վրա: Բայց արի ու տես, որ հայի մոտ մաման ըսենց կոչված ՝՝սրբուԹունա՝՝ ու մոր մոտ ծխելը՝ կրկնակի սրբուԹունա, կրկնակի ՝՝հարգանքա.՝՝:

Չկա՛ այսուհետ հավատալու, որ հայի համար կա ինչ որ մի սուրբ բան:

Կհավատայի, եթե հայի համար ըլներ դիմացինի օրինական շահ հասկացությունը, բայց հայի համար նման բան չկա: Կա մենակ սեփական շահ ու վերջ: Դիմացինի օրինական շահի մեջա մտնումա նաև տանը առանց թույների մաքուր օդ շնչելը: Հենց ըստե՛ղա թաքնված հոգեբանական պատճառը, թե ինչի՞ հայ իշխանավորը չի մտածում ժողովրդի մասին ու թքած ունի նրա վրա: Սա պարզագույն օրինակնա, որը հոյակապ բացատրումա հայի բնույթը ու որը իրա հերթին բացատրումա, թե ինչի՞ ենք էն օրին, ինչ օրին որ հիմա ենք:

Բացի նրանից, որ ծխելը մեծագույն հիմարություննա, մանավանդ առավոտ շուտ ծխելը, ՏԱՆԸ ծխելը մեծագույն անդաստիրակություննա, մանավանդ որ մենակով չես ապրում ու տանը կան չծխող մարդիկ: Էս հասարակ ճշմարտությունը չես կարա հասու դարձնես հային: Հայը նաև թքած ունի ճշմարտության վրա: Հայերի համար մենակ ԴԸԽԿ - նա, ոնց որ կասեր վտարանդի գրող Վահե Ավետյանը: Էդ են մենակ լավ հասկանում: Այսինքն մազոխիզմ, որը օրինաչափորեն սադիզմա ծնում: Կացին ու քլունգից բացի այլ հնար չկա փաստորեն հայի մոտ ուրիշի օրինական իրավունքն ու շահը հարգելու հոգեբանություն ձևավորելու համար:




Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ



14.08.2018

Հեղինակ` Stepan Abrahamyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4844 | 0
21:17, 02.09.2018
5061 | 0
02:00, 31.08.2018
4826 | 0
14:05, 29.08.2018
5337 | 0
12:09, 28.08.2018
5095 | 0
12:06, 28.08.2018
5105 | 0
11:35, 17.08.2018
5408 | 0
դեպի վեր