ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
100 օրվան ընդառաջ
23:46, 14.08.2018
4221 | 0
Ապրելով Հայաստանյան իրականության մեջ, բազում անգամներ համոզվել եմ, որ երբեք չի կարելի վստահել այն մարդուն, որը զբաղվում է քաղաքականությամբ: Քաղաքականությունը մի ոլորտ է, որտեղ հայտնվողը վաղ թե ուշ ենթարկվում է նորին մեծություն քաղաքականության կանոններին... թե կուզես ոռնա...թե կուզես ծամիր սեփական լեզուդ...թեկուզ սկսվի ազնվագույն մղումներով..թեկուզ երդվես սափրվել միայն այն դեպքում, երբ թալանված խտացրած կաթի վերջին բանկան վերադարձնես զինվորին...բայց...Թավշյան վերածվել է անշուք հնդկական սերիալի կամ հայկական...օրվա վերջում հայտարարվում է հաջորդ սերիայի անոնսը...դիտեք հաջորդ սերիայում..Ռոբերտի վերադարձը բանտից..կամ..Մանվելի կարդիոգրամմայի նոր պատասխանը..կամ ԼԳՏՊ..հարձակում Էլթոնին մայր հայհոյողների վրա...Շուտով նոր սեզոն..Պետությունը թակում է քաղաքացիների դռները, արդյոք հոխորտացել եք կնոջ, երեխայի, կամ ինչու չէ ամուսնու վրա???? Հարևանների ցուցմունքներ, փաստեր վարկածներ....Այն տպավորությունն է, որ ընկածին ձեռք մեկնելու փոխարեն, ավելի խորն են թաղում կարծեցյալ և շինծու քաղաքակրթության քաոսի մեջ... Ասել եմ, կրկնվում եմ, ու հարկ եղած դեպքում հազար անգամ կրկնելու եմ...թթու է, թան չէ, ամեն մարդու բան չէ...ցուցարարից նախարար, վարչապետ կամ այլ պաշտոնին անցումը չի ենթադրում և ևս 10 տարի չի ենթադրելու պրոֆեսիոնալիզմ..ֆեյսբուքը պետական կառավարման գործիք չէ... մի խոսքով... ԾՈ, ԷՍ ԻՆՉ ԿԵՆԵՔ???...ՀՀկ-ն բան կսեիք, ՀՀԿ-ն վերահսկում էր բիզնեսի բոլոր փողոտ ոլորտները, բայց աշխատում էր պրոֆեսիոնալների հետ, ԼԳՏՊ չէր քարոզում, թմրանյութերի ազատականություն չէր քարոզում, ինչ է նշանակում ընտանեկան բռնություն, պետությունն էլ է ընտանիք, դե գողին մի դատեք, մարդասպանին մի նստեցրեք, ընտանիքի անդամ են չէ??? Մէ խոսքմ էլ քեզի Նիկոլ ջան, օր կխոսաս .. «էլ ով կարող է, ով կհանդգնի, վայրի ցեղերից դարձնել նորից....» թեմաներով, աշխատի էմոցիոնալ ֆոնդ զսպես, չհոխորտաս, աչքիս առաջ գուկա Վազգենի ըսածը, Վանոն իմ ընգերն ա, մեր դեմ խաղ չկա, կամ Վանոյի ըսածը, Հայաստանի գողը ես եմ: Ճկուն էղի, ըստեղ եղեգները չխոնարվելու պահը չէ...
Հ.Գ. երբևէ չեմ հարել և չեմ հարելու որևէ գրանցված և գրանցվող կուսակցության, ի ծնե հայի կուսակցության անդամ եմ, որի համար տոմսը պարտադիր չէ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մուշեղ Մինասյան
20:32, 29.05.2021
1296 | 0
23:45, 20.05.2019
2467 | 0
23:12, 21.12.2018
2882 | 0
23:46, 14.08.2018
4222 | 0
00:12, 14.05.2018
6557 | 0
23:47, 08.05.2018
6418 | 0
01:27, 02.05.2018
4962 | 0
21:28, 29.04.2018
5888 | 0
դեպի վեր