ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ինչո՞ւ են Սյունիքի ՀՀԿ-ականները ջերմուկցիներին տանում Փաշինյանի միտինգին
17:33, 17.08.2018
5707 | 0
Սիրո և համերաշխության հեղափոխությունը նախկինում հանրությանը կեղեքած, իշխանության լծակներով հանրային ունեցվածքը թալանած օլիգարխների առջև ինքնամաքրման թվացյալ հորիզոններ է բացել: Նրանցից շատերը կարծում են, որ եթե նույն հավատարմությամբ սկսեն ծառայել նոր կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարող են խուսափել տարիների իրենց ապօրինի գործունեությունից:

Այս անփառունակ ֆեոդալներից մեկն է Աշոտ Արսենյանը, ով, այսպես թե այնպես Փաշինյանի հանրահավաքին մասնակցել պատրաստվող բազմաթիվ ջերմուկցիներին որոշել է իր ավտոբուսներով տեղափոխել Երևան: Այդկերպ նա ցանկանում է իր կեղծ հավատարմությունը ցուցադրել երկրի ղեկավարությանը, առանց հասկանալու, որ նման ծառայությունների ժամանակները վաղուց անցել են, որ ժողովրդի ու երկրի ղեկավարության արանքում միջնորդների կարիք վաղուց արդեն չկա: Այդ նպատակով Արսենյանը տրամադրել է տրանսպորտ, գումարներ, մոբիլիզացրել է նաև իր վերահսկողության տակ գտվող Ամուլսարի «պահապաններին», որոնց շահագործելով 50 օր շարունակ սաբոտաժ էր սանձազերծել հենց նույն Փաշինյանի կառավարության դեմ: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ հետ չի մնում ջրից չոր դուրս գալու, ու դեռ մի բան էլ չոր և օգուտով դուրս գալու նկռտումներով։ Ամուլսարի «պահապաններին» սնում է և պահպանում, ու որքան էլ նրա հլու ծառաները փորձեն նախկին մարզպետից ազնվության մի տիպար կերտել և ծաղրել նրա կազմակերպած սադրանքների մասին լուրերը՝ Վահե Հակոբյանի ականջները երևում են Սյունիքի մազրում տեղի ունեցող ցանկացած խժդժության հետևից։

Մարդիկ շարունակում են ենթարկվել, ծառայել ու վախենալ հին քերաօլիգարխներից։ Հատկանշական է, որ երբ ամբողջ Հայաստանում թևածում էր հեղախոխությունը, և բոլոր քաղաքներում դուրս էին եկել ցույցերի, Ջերմուկում տիեզերական քար լռություն էր: Այս քաղաքում մարդիկ ապրել և ապրում են ստրկացած՝ վախենալով տիրոջից՝ Աշոտ Արսենյանից: Իսկ այսօր Արսենյանն անձամբ է Ամուլսարի «պահապանների» ձեռքով փորձում է համախմբել ջերմուկցիներին, դրանով ապօրինի գերշահույթներից չզրկվելու անհույս փորձեր է անում և ջանում խուսափել միլիոնավոր դոլարներ քցելու պատասխանատվությունից, պահպանել իր ունեցվածքը:

Հիշեցնենք, որ Աշոտ Արսենյանը հանրության շրջանում հայտնի է «Քլոս» մականունով, նախկին կարկառուն ՀՀԿ-ական է, Ջերմուկի նախկին քաղաքապետը, ում անունն այս օրերին շոշափվում է գործարար Մուրադ Մուրադյանին «քցելու» աղմկահարույց պատմության մեջ, ինչը բացահայտվել էր, երբ վարչապետ Փաշինյանն այցելել էր Սանկտ Պետերբուրգ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սարգիս Սյունյաց
դեպի վեր