ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՔԱՋ ԶԻՆՎՈՐԸ
12:23, 22.08.2018
9100 | 0

Ապրիլյան պատերազմի անմահ հերոս
ՔԱՋ ԶԻՆՎՈՐ
ԱՂԱՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Հավերժ փառք
ՀԵՐՈՍԻՆ

ԱՂԱՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ա ղասի քաջ բարձրունքումն էր Թալիշի,
Ղ ողանջել է զանգը Արցախյան հողի,
Ա պրիլ է, պատերազմ է կրկին,
Ս իրուն հայրենիքի կռվում էր զինվոր բանակի,
Ի ր կյանքն է նվիրում Հայոց հողին զինվորը արի։

Ա ղասին ու ընկերները Հայոց բանակի,
Ս իրտը էլ չի բաբախում շատ-շատ տղերքի,
Ա րցախյան Սուրբ հողի համար,
Տ ղերքն էին մարտի բռնվել քաջարի,
Ր ոպե հավերժի ննջում են հիմա պանթեոնում,
Յ ուր հայրենի Մասիսի,
Ա ղասի ու Հենրիկ զինվորները հայ ազգի,
Ն որից պիտի ապրի հայը Թալիշում՝ հանուն տղերքի։

Սուրեն Վուրգի Ոսկանյան 19 Հուլիս 2018 թվական

Աղասի Սարմենի Ասատրյան
Ծնվել է 23․02․1996
Զոհվել է 02․04․2016
Կենսագրություն
Աղասի Ասատրյանը ծնվել է Մասիս քաղաքում փետրվարի 23-ին Սովերել է Մասիսի դպրոցը, վերջի տարիները ընդունվել է Մասիսի Գյուղատնտեսական քոլեջը ավարտել է ու զորակոչվել է ծառայության, Մարտակերտի Թալիշ գյուղում, աչքի է ընկել խիզախությամբ ու բարությամբ, Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում: Աղասի Ասատրյանը զոհվել է Թալիշում: Նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից: Մարտական դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը հակառակորդի գրոհի անցնելուց հմտորեն ղեկավարել է մարտը` իր և դիրքի անձնակազմի ցուցաբերած խիզախության շնորհիվ կասեցրել թշնամու գրոհը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ: Նահանջած հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով մարտը վերսկսել է երեկոյան ժամը 17: 00-ի սահմաններում: Դիրքի անձնակազմը ցուցաբերով աննկուն կամք ու մարտական ոգի, քայլ անգամ չի նահանջել, հրամանատարի գլխավորությամբ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, արիաբար զոհվել՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Անհավասար մարտում զոհվել են Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը։
«Ես բանա՜կ եմ գնում, »:
«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Աղասի Ասատրյան
http://www.panorama.am/…/…/2017/02/23/Աղասի-Ասատրյան/1732832
https://www.youtube.com/watch?v=sHAAv7vx4d0
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5121 | 0
20:31, 24.04.2019
6081 | 0
14:49, 28.08.2018
4962 | 0
12:23, 22.08.2018
9101 | 0
դեպի վեր