ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՄ ԳՆՈՒՄ․․․» Նորիկ Գասպարյան
12:59, 22.08.2018
5632 | 0

«Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեզ համար Անմահ հերոս` Նորիկ Գասպարյան
Այս տողերն է ասել Կապանցի քաջը ու գնաց ընկերների հետ, գնացին տանկով, գնացին երեք արծիվներ ու բռնեցին անմահության ուղին, հիմա ննջում է քաջը Կապանի պանթեոնում ազատամարտի հերոսների կողքին։
Նորիկը պարում էր, Նորիկինը պարն էր, դեռ շատ անելիքներ ուներ, Նորիկինը թռիչքն էր, նա պետք է պարեր, պարային թռիչք կատարեր, սակայն պատերազմը կիսատ թողեց պարը, ու Հայոց լեռներում Նորիկի ու ընկերների տանկն էր, անմահության ուղին ու պանթեոնները, որ դռները բացեց իր քաջերի առաջ ։

ՆՈՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հիշատակին


Ն որ օրյա պայքարի քաջ մարտիկները,
Ո դիսական կերտեցին իրենց տանկով,
Ր ոպե չտևեց տղերքը տանկով,
Ի նքն էր, ընկերը՝ Վահեն ու հրամանատարը քաջ,
Կ ռվի մեջ մտան ջարդեցին թուրքին։


Գ ալիք նպատակներ մնաց անկատար,
Ա նավարտ մնաց թռիչքը քաջի,
Ս արերում Արցախի տանկն էր քաջերի,
Պ արի թռիչքը թողած անավարտ
Ա նմահ հերոս Նորիկ դեռ պիտի թռչի․․․
Ր ոպե ․․․պարը քարացավ, տանկը կրակի մեջ,
Յ ուր ազգի տաղանդը Նորիկը, Վահեն ու Հայկը․․․
Ա նավարտ մնաց Նորիկի պարը՝ պարի թռիչքը,
Ն որիկի ու ընկերների տանկի հաղթական ընթացքը ․․․


Սուրեն Վուրգի Ոսկանյան
09․04․2016


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Ժորայի Գասպարյանը
Ծնվել է 10.02.1996 Կապան
Զոհվել է 02․04․2016 Ջրական

Նորիկ Գասպարյանը ծնվել է 10.02.1996թ. Սյունիքի մարզ, քաղաք Կապանում:
1999 թվականին ընտանիքով տեղափոխվում են Ռուսաստանի Դաշնություն քաղաք
Կրասնոդար: 2003 թվականին հաճախել է Կրասնոդարի թիվ 50 միջնակարգ դպրոցը, որտեղ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ: Երրորդ դասարանն ավարտելուց հետո պնդել է, որ վերադառնան հայրենիք և իր կրթությունն ստանա հայրենիքում: 2006թ. վերադառնալով հայրենիք ընդունվում է Կապանի թիվ համար 3 միջնակարգ դպրոցը: Տաս տարեկանում պարը նրան կանչում է և Նորիկը ստիպում է ծնողներին իրեն տանեն Կապան քաղաքում նորաբաց Պարի աստղեր ստուդիան: Տասնամյա տղան միանգամից աչքի է ընկնում իր տաղանդով և ստանում բազմաթիվ թե հայրենական, թե միջազգային մրցանակներ: 2014 թվականին ավարտելով միջնակարգը ընդուվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարավեստի բաժինը: Ինչպես նրա ուսուցիչն է ասում., , Պարը հոսում էր նրա երակներով, , : Քննություն հանձնելիս այնքան փայլուն է ներկայացնում իր էտյուդը, որ քննական հանձնաժողը խնդրում է կատարել երկրորդ անգամ: 2014թվականի հուլիսի 23-ին զորակոչվելով Հայոց բանակ, որոշում է կիսատ թողնել կրթությունը և պարտքը հայրենիքի առաջ կատարելուց հետո, նոր շարունակի ուսումը իր սիրած գործով: Վիճակահանության ժամանակ նրա ծառայությունը պետք է անցնի Արցախի Ջրականի տանկային զորամասում և մինչ Արցախ մեկնելը պետք է անցներ վեցամսյա ուսումնավարժություններ Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնավարժարանական զորամասում: 2015թվականին ծառայությունը շարունակում է Ջրականում, որտեղ լավագույն ծառայության համար ստանում է սերժանտի կոչում և ծառայում որպես տանկի հրամանատար: 2016 թվականի ապրիլի 2-ին արիաբար զոհվում է մարտական հրամանը կատարելիս: հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Հետմահու բարգևատրվել է ՀՀ և Արցախի հանրապետությունների արիության մեդալներով: 2016 թվականի հոկտեմբերին հետմահու նրան շնորհվել է Պարարվեսի վաստակավորի կոչում:

Հերոսը ասել էր
«Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեզ համար» Նորիկ Գասպարյան

Կենսագրությունը տրամադրեց հերոսի առյուծածին մայրը
Հավաքեց Սուրեն Վուրգի Ոսկանյանը

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5115 | 0
20:31, 24.04.2019
6063 | 0
14:49, 28.08.2018
4953 | 0
12:23, 22.08.2018
9085 | 0
դեպի վեր