ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Քաղաքական գույներ
14:40, 17.09.2018
5925 | 0

Քաղաքական կուսակցությունները շատ հաճախ պաշտոնապես իրենց ընկերականացրել են որևէ գույնի հետ:


Սպիտակը պացիֆիզմի, այսինքն բոլոր տեսակի պատերազմներին դեմ կազմակերպությունների գույնն է: Ռուսաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում այն նաև միապետականներին հատկանշող գույնն է:

Կապույտը հիմնականում աջ կուսակցություններին ու պահպանողականներին հատկանշող գույնն է: Բայց կան բացառություններ: Օրինակ՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ընկերականացրած գունը կապույտն է, իսկ Գերմանիայի ու Ավստրիայի պահպանողականներինը՝ սևը: Կանադայում նույնպես պահպանողականների նախընտրելի գույնը կապույտն է, բայց այս երկրի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում գործող երկու ձախ կուսակցություններ նախապատվությունը տվել են բաց երկնագույնին:

Ճապոնիայի ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը ևս ընտրել է կապույտը:

Դարչնագույնը հիմնականում ծայրահեղ աջ կուսակցությունների նախասիրած գույնն է:

Դեղինը ազատականության կամ ազատականություն դավանող կուսակցությունների գույնն է, բայց Թայլանդում այն խորհրդանշում է ազգայնական գաղափարախոսություն որդեգրած «Ժողովրդական դաշինք՝ հանուն ժողովրդավարության» կուսակցությանը: Նրանց այս երկրում անվանում են «դեղին շապիկավորներ»:

Սև գույնը խորհրդանշում է և՛ անարխիզմ, և՛ ծայրահեղ աջ կուսակցություն, և՛ իսլամականություն:

Այս գույնը երբեմն նաև կղերականությանն է խորհրդանշում: Գերմանիայում և Ավստրիայում սևը քրստոնյա-դեմոկրատների գույնն է:

Նարնջագույն: Իռլանդիայում այն յունիոնիստների գույնն է, Հնդկաստանում՝ հինդուս ազգայնականների, Կանադայում՝ Նոր դեմոկրատական կուսակցության, Շվեյցարիայում՝ քրիստոնյա-դեմոկրատների:

Նոր Զելանդիայում կուսակցություններին արգելված նարնջագույնի գործածումը որպես խորհրդանշան: Այս գույնն արտոնված է միայն երկրի Ընտրական հանձնաժողովին:

Կարմիր: Այս գույնն ավանդաբար ընկերակցում է կոմունիստներին ու սոցիալիստներին, բանվորական ու հեղափոխական շարժումներին: Բայց Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը նախընտրել է վարդագույնը, իսկ Հունաստանի PASOK-ը՝ կանաչ գույնը:

ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, սակայն, նախընտրել է կարմիրը: Կարմիր է նաև Կանադայի Ազատական կուսակցությանը և Ճապոնիայի ժողովրդավարական կուսակցությանը ընկերակցող գույնը:

Մեր օրերում կանաչը հիմնականում բնապահպան կուսակցությունների նախընտրած գույնն է, բայց այն ընկերակցում է նաև այլ շարժումների:

Կանաչն իռլանդական ազգայնականների սիրած գույնն է:

Սկանդինավյան երկրների, Շվեյցարիայի երկրագործների շահերին հետամուտ կուսակցությունները ևս կանաչն են նախընրել:

Ճապոնական պահպանողականները նույնպես նախապատվությունը տվել են կանաչ գույնին:

Կանաչը հաճախ իսլամականությունն է խորհրդանշում:


Նկարում
պատկերված է 1754 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններից մի դրվագ: Կապույտ դրոշը խորհրդանշում է պահպանողականներին (տորիներ), իսկ նարնջագույնը՝ ազատականներին (վիգեր):

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
170 | 0
դեպի վեր