ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
14:58, 18.09.2018
5730 | 0
Մայիսի 1-ին Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ հանրապետական գրական երիտասարդական ամենամյա «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության օր ընտրված էր բանաստեղծի ծննդյան օրը, իսկ մրցույթին կարող էին մասնակցել Լոռու մարզում ապրող և ստեղծագործող մինչև 31 տարեկան բանաստեղծները, քանի որ երիտասարդ լոռեցի բանաստեղծը մահացել է այդ տարիքում: «Արարատ Մկրտումյան» գրական մրցանակը սահմանվել է տաղանդավոր, «մի հայրենիք ավել ունենալու համար ծնված» բանաստեղծ Արարատ Մկրտումյանի եղբոր՝ Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման: Մրցանակն էր հուշամեդալ և մրցույթում հաղթած երիտասարդ գրողի գրքի տպագրություն: Մրցանակաբաշխություն անցկացվեց Ալավերդու Մշակույթի Կենտրոնի կամարների տակ, ներկա էին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արարատ Մկրտումյանի եղբայր Արթուր Մկրտումյանը, Արարատ Մկրտումյանի ընկերներից, հատուկ հյուրեր Գյումրիից, Վանաձորից, Երևանից և այլ արվեստասերներ։ Բանաստեղծության շուրջ հավաքված ներկաները հնչեցրին Արարատ Մկրտումյանի ստեղծությունները՝ հեղինակի ներկայությունը սփռելով իրենց շուրջը, ի հիշեցում այն փաստի, որ նրա բառերն ապրում են և, որ նրա բառերից ծնունդ են առնում նոր բանաստեղծներ:
Այս պոետական մրցանակաբաշխությունը հնարավորություն և համագործակցություն է լավ գրքեր լույս աշխարհ բերելու համար, ազդակ՝ որ երիտասարդ գրողներն իրենց ներսի բանաստեղծությունը դարձնեն նաև ուրիշներինը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սուսա Լալայան
15:51, 19.06.2022
1653 | 0
դեպի վեր