ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Լևոն Արոնյանի կինը հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան
17:13, 18.09.2018
3032 | 0

այկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին Facebook-ի իր էջում գրել է.

«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1, 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» -ի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:

Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Ես այցելելու են նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձանների մոտ: Որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար ինձ մեկ մեքենա է հետևելու:

Խնդրում եմ հետևել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» -ի ամենօրյա տեսանյութերի և լուսանկարների թարմացումներին և խնդրում եմ կիսվել այս գրառմամբ և նվիրաբերել Ձեր հնարավորության չափով

Հայ հանդիսատեսը կկարողանա հետևել ճամփորդությանը Հ1 հեռուստաընկերության միջոցով:

http://hayastan24.com

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4914 | 0
դեպի վեր