ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Ի՞նչ է առաջարկում ակտիվիստուհին գնդեվազցիներին՝ արտագաղթել Վլադիվոստոկ, թե՞ ապրել հավերժ աղքատության մեջ
19:48, 18.09.2018
3271 | 0
Գնդեվազից Երևան տեղափոխված ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը պայքարում է հայրենի գյուղի հարևանությամբ գտնվող Ամուլսարի հզոր հանքարդյունաբերական ծրագրի դեմ: Պահանջում է դադարեցնել նախագծը։
Կոչ է անում համագյուղացիներին չաշխատել հանքում, այլ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Սակայն ի տարբերություն Գնդեվազում ապրողների՝ Թեհմինե Ենոքյանի հայրը վաղուց արտագաղթել է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաք, որտեղից էլ ֆինանսապես ապահովում է դստերը:
Վլադիվոստոկը հայտնի է իր հարուստ արդյունաբերությամբ, օրինակ՝ անտառից փայտանյութի ստացմամբ:
Օգտվում է նաև Սախալինի նավթամշակման ինդուստրիայից:
Անտրամաբանական ու անպարկեշտ չէ՞ արդյոք սույն ակտիվիստուհու պահվածքը, ով ձգտում է զրկել համագյուղացիներին տնտեսական զարգացման հնարավորություններից։ Այն դեպքում, երբ ինքն ապրում է Երևանում՝ ֆինանսական օգնություն ստանալով Վլադիվոստոկ արտագաղթած ծնողից:
Փաստացի Թեհմինեի հայրը Գնդեվազում գյուղատնտեսությամբ զբաղվելու փոխարեն գերադասել է արտագաղթել «թունավոր» արդյունաբերական Վլադիվոստոկ քաղաք ու այնտեղ աշխատել։
Ի՞նչ ընտրություն է առաջարկում ակտիվիստուհին համագյուղացիներին՝ բոլորով արտագաղթել Վլադիվոստոկ, թե՞ ապրել հավերժ աղքատության մեջ:

Ոչ կեղծիքին
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4908 | 0
դեպի վեր