ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Խստորեն քննադատվում են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու մասին հնչող հայտարարությունները
18:20, 19.09.2018
3091 | 0

Շիրակի պետական համալսարանի խորհրդինախագահ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ ԼևոնԲարսեղյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը, թե հայոց եկեղեցու պատմությունառարկան պետք է հանվի դպրոցներից, արժանացել է խիստ քննադատության.

Նախ հիշեցնենք, Բարսեղյանի հեգնախառն գրառումը. «Ես շատ գոհ եմ, որ այսաշխատանքային օրը նորից դարձավ աշխատանքային: Եկեղեցին վաղուց էր պետքզատել պետությունից, ինչպես գրված է գրքերում: Առաջիկայում «կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից: Այդ պատմությունը անշուշտ կարեւոր է եւհեշտությամբ կարող է դասավանդվել «պատմություն» առարկայի մեջ, առանց հատուկառարկայի վերածվելու, ինչպես առաջներում էր: Այլապես պիտի առաջարկեմ մտցնելայսպիսի առարկաներ եւս. «գիտության պատմություն», «ճակատամարտերիպատմություն», «դիվանագիտության պատմություն», «գաղութատիրության եւկայսրությունների պատմություն», վերջապես՝ «մաթեմատիկայի պատմություն», «Սպարտակի պատմություն» եւ այլ զարմանազան պատմություններ («խոհանոցիպատմություն», «կռապաշտության պատմություն» ու «Վլեի եւ Ուզբեկի պատմություն» առարկաները՝ մտքներս): Հիմա, խնդրում եմ ինձ ցույց տալ մոտակա Գողգոթան, գնամհանձնվեմ»:

Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելու մասին՝ նորիշխանավորների կողմից հնչող հայտարարությունների առնչությամբ իրմտագոհություն է արտահայտել ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ գրելով.

«Գործը հասել է նրան, որ որոշ ծայրահեղ գործիչներ հարցականի տակ ենդնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանարդյունավետությունը դպրոցում: Անհանգստացնող է, որ նորկառավարությունն այս կարևոր հարցի վերաբերյալ իր հստակ ու վերջնականկարծիքը չի ներկայացրել, ավելին՝ կառավարության ծրագրի ընդունմանժամանակ ԱԺ-ում այս կարևոր հարցի վերաբերյալ ուղիղ հարցադրում եմարել Փաշինյանին, սակայն վերջինս գերադասեց չպատասխանել»:


Ապա դառնալով անտեղյակներին, հիշեցնում է. «Ցանկանում եմ իրազեկել, որպետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին է իր վրավերցրել հայ ազգի կրթության և պաշտպանության գործը: Թե՛ Ավարայրում ևթե՛ Սարդարապատում մեր կաթողիկոսները կոչ արեցին ազգայինհամախմբման: Ի տարբերություն արևմուտքի, մեր եկեղեցին ոչ միայն չիճնշել գիտության և կրթության զարգացումը, այլ խրախուսել է այն: Վառապացույց են Անիի, Սսի, Գլաձորի, Տաթևի, Հաղպատի և Սանահինիհամալսարանները:

Հետևաբար, դպրոցներում ազգային և հոգևոր արժեքների դասավանդմանարդյունքում կարելի է կրթել գաղափարապաշտ երիտասարդություն, իսկ այդամենին անհնար է հասնել առանց «Հայոց եկեղեցու պատմության» առարկայիդասավանդման:

Բարսեղյանի գրառմանը բավականին կոշտ է աձրագանքել նաև ՎահագնՉախալյանը.

«Ես չգիտեմ, ձեզ ի՞նչ անուն է պետք տալ... երբ սահմանի ամբողջ երկանքովռմբակոծում է թշնամին, երբ խաղաղ բնակիչ է վիրավորվում, իսկ դուք ՀայԱռաքելական Եկեղեցու պատմության դասավանդման-չդասավանդման, կեղծ օրակարգ եք առաջ տանում... Մի քիչ կոպիտ եմ ասում, բայց ասեմ, այ «ոչնչություններ», ուրեմն՝ ձեր Սորոս պապային փոխանցեք, որ նա ձախողելէ... Այո, այո, աշխարհով մեկ հաջողած Սորոսը, Տապանի հանգրվանածԵրկրում՝ Արարատյան Երկրում ձախողել է... Մի քիչ բարդ բան եմ ասում, բնականաբար դուք այս ասածներս չեք հասկանա, բայց Սորոսին փոխանցեք, ինքը կհասկանա...»:

Վահագն Չախալյանը նաև նկատում է.

«Հայոց Եկեղեցու Պատմության առարկայի դպրոցներում դասավանդման-չդասավանդման շուրջ '"ծավալվող'' քննարկումների մեջ, գիտե՞ք ինչումն եմտեսնում խնդիրը, որ փոխանակ այս մարդիկ լծվեն ՀՀ առջև ծառացածմարտահրավերների լուծման գործին, շեղում են հանրությանուշադրությունն այդ մարտահրավերներից ու փորձելով ձևավորել կեղծօրակարգ պառակտում են, առանց այդ էլ խիստ բեվեռացված հանրությանը», -ու հիշեցնում իշխանությանը.

«ՀՀ բյուջեն մեր տված հարկերից է ձևավորվում, և մե՛նք ենք որոշողը, ինչի՞վրա ծախսել այն, քնձրոտ Սորոսի տված, քնձրոտ գրոշները բնավ նպատակչեն հետապնդում՝ Հային ավելի երջանիկ, իսկ Հայաստանն ավելի ապահովդարձնելու համար: Տղերք չե՞ք գտնում, որ ժամանակն է օգտակար գործովզբաղվելու, Երկրի կեսը՝ Հացի, մյուս կեսն էլ՝ Ոգու սովի մեջ է գտնվում, դուքընկել եք մեր Ավանդական Արժեքների հետևից, որ ի՞նչ անեք...":


http://haydzayn.am


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4856 | 0
16:18, 22.05.2020
5394 | 0
16:40, 11.05.2020
4223 | 0
դեպի վեր