ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ Վ.Ի. ԼԵՆԻՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻ 26 ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻՆ
23:21, 21.09.2018
4428 | 0

Լեռկամսար կոչեցյալ խանգարվածը հիմա հարգելի պատճառներով ինձ չի կարա լսի, բայց կարան լսեն բոլոր նրանք, ովքեր մեծ խանդավառությամբ են ողջունում Բաքվի քսանվեց կոմիսարների սպանդը, հայհոյում են Լենինին ու երկակի ՝՝բարոյականությամբ՝՝ դատապարտում են ըսենց կոչված ՝՝ստալինյան՝՝ ոճրագործությունները, որոնք իրականում ԵՐԲԵՔ տեղի չեն ունեցել:

Էս գրառումը ամբողջապես մեջբերում եմ Ս.Տ Ալիխանյանի ՝՝ՍՈՎԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԳՆՈԻԹՑՈԻՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝՝ գրքից, որը գրվելա արխիվային նյութերի ու փաստաթղթերի հիման վրա: Քմմենթների դաշտում տեղադրում եմ գրքի հղումը:

՝՝Ժողովրդական Կոմիսարների Սովետը 1918 թ. Վ. Ի. ԼԵՆԻՆԻ նախագահությամբ երկու անգամ քննել է Հայ գաղթականությանը նյութական օգնություն ցույց տալու հարցերը:

Անդրկովկասի Հայ գաղթականությանր օգնելու նպատակով ժողովրդական Կոմիսարների Խորհրդի որոշմամբ 1918 թ հունվարի 25-ին պետական բյուջեից բաց է թողնվում 3 490 000 ռուբլի Ներքին Գործերի Կոմիսարիատի (գաղթականական գործերի բաժնի) հաշվին՝ 2 704 784 ռուբլի. ընդամենը՝ 6 194 784 ռուրլի: Այդ գումարը սակայն տեղ չի հասնում, այլ բռնագրավվում է սպիտակգվարդիական գեներալների կողմից և ինչպես հետագայում պարզվում է, հանձնվում է Վրաստանի մենշևիկյան կառավարությանը, իսկ վերջինս գումարը յուրացնում է:

Այս մասին Կովկասի Գործերի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանր Հատուկ զեկուցագիր է ներկայացնում ժողկոմսովետին: Հայկական Գործերի կոմիսար, ժողկոմսովետի անդամ Վ. /Հ. Ավանեսովը ստանալով Վ. Ի Լենինի համաձայնությունը Հայ գաղթականության Համար նոր գումար րաց թողնելու առթիվ, հարցը մտցնում է Ժողովրդական Կոմիսարների Սովետ:

Ժողկոմսովետը Լենինի նախագահությամբ ընդունում է հետևյալ որոշումը.

Ժողովրդական Կոմիսարների Սովետն իր 1918 թ. հունիսի 26-ի նիստում. ուշադրություն դարձրեք ամսթվին. արդեն ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆԱ, լսելով ընկեր Ավանեսովի հայտարարությունը հայ գաղթականներին անհապաղ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին, որոշեց.

՝՝Նկատի ունենալով, որ հայ գաղթականների օգտին 1918 թ. հունվարի 25-ին բաց թողնված3 490 000 ռուրլի գումարով դրամը և Ներքին Գործերի Կոմիսարիատի (գաղթականական գործերի բաժին բաց թողած 2 704 784 ռուբլի դումարը ճանապարհին բռնագրավվել է Կալեդինի և Կոռնիլովի բանդաների կողմից, Ժողկոմսովետը, նկատի ունենալով գաղթականների ծայրահեղ կարիքը, որոշեց վերոհիշյալ գումարները (ընդամենը 6 194 784 ոուրլին կրկին անգամ բաց թողնել Հայկական Գործերի Հանձնաժողովին՝ հայ գաղթականներին անհապաղ ցույց տալու համար՝՝:

Սովետական Ռուսատսանում կուտակված հայ գաղթականությանը օգնություն ցույց տալու համար անմիջապես կազմակերպվում է հատուկ ջոկատ Աստրախանի և Հյուսիսային Կովկասի գաղթականներին նյութապես օգնելու համար, որը Հայկական Գործերի կոմիսարի տեղակալ Վահան Տերյանի գլխավորությամ Մոսկվայից մեկնում Է հուլիսի 29-ին, իր հետ տանելով 2 միլիոն ռուբլի փող, հագուստեղեն, դեղորայք և գրականություն:

Հայկական Գործերի Կոմիսարիատի գրեթե րոլոր աշխատողները մեկնում են տեղերը Կատարվում է հայ բժիշկների մասսայական հավաքագրում համաճարակի դեմ պայքարելու նպատակով: ՌՍՖՍՌ-ի Առողջապահության Ժողկոմատը բաց Է թողնում մեծ քանակությամբ բժշկական գործիքներ և դեղորայք, բացում է Հիվանդանոցներ և բուժկետեր՝ Հայ գաղթականության համար:

Հիմա ավելի ուշադիր. ՝՝Սովետական կառավարության և նրա ձեռնարկումների նկատմամբ դաշնակցական կառավարության բռնած թշնամական դիրքի հետևանքով չհաջողվեց հարկ եղած օգնությունը ցույց տալ Անդրկովկասի հայ գաղթականությանը...

(Դե, դաշնակը մնումա դաշնակ)

Վ. Ի. Լենինը այդ ծանր տարիներին հատուկ հոգատարությամբ հետաքրքրվում Էր Հայ գաղթականների վիճակով: Նրա ցուցումով Հայկական Գործերի Կոմիսարիատը 1918 - 1920 թթ» ստացավ և գաղթականներին բաժանեց մեծ քանակությամբ դրամ, հագուստեղեն, կոշկեղեն և մանուֆակտուրա: Միայն 1918 — 1919 թթ 10 ամսում Հայ գաղթականությանը կենտրոնացված կարգով բաժանվել Է որպես նպաստ ավելի քան 10 ՄԻԼԻՈՆ ռուբլի դրամ, 350 հազար արշին գործվածք, 30 հագար կտոր պատրաստի հագուստ և մեծ քանակությամբ կոշկեղեն:

Վ. Ի Լենինի հատուկ ցուցումներով Հայ գաղթականների մանուկների Համար Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվում են տասնյակ որբանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, արհեստանոցներ, ճաշարաններ, բուժկետեր: Աստրախանում բացվում է որբանոց 100 որբերի համար, որոնց վրա կատարած ծախսերր միայն 1919 թ. վեց ամսում կազմել են 400 հազար ռուբլի: Նույն տեղում բացվել է գաղթական երեխաների աշխատանքային դպրոց 250 աշակերտների համար: Կազմակերպվել Է հիվանդանոց 100 մահճակալով:

Սովետական կառավարության և ռուս ժողովրդի նյութական ամբողջ օգնությունը չի սահմանափակվում սրանով: Այստեղ բերված թվերը վերաբերում են միայն կենտրոնից ստացված միջոցներին, իսկ թե քանի տասնյակ միլիոնների արժողությամբ օգնություն են ստացել հայ գաղթականները տեղական Սովետներից, այդ բոլորը մեջբերվածում չի հաշվված՝՝:

(շարունակելի)



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


21.09.2018

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
398 | 0
02:08, 04.01.2019
4226 | 0
01:48, 22.12.2018
4339 | 0
18:28, 15.12.2018
3073 | 0
18:12, 15.12.2018
3478 | 0
00:11, 12.12.2018
3998 | 0
02:33, 10.12.2018
2856 | 0
դեպի վեր