ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բոլշևիկ հայերը և ստի արվեստը
08:04, 22.09.2018
3844 | 0
Ակսել Բակունցը Ջոնաթան Սվիֆտի գրքի առաջաբանի, իր գրած վերնագիրը դրել էր «Ստի արվեստը» և, ես կասեի հանճարեղ առաջաբան է գրել: Բայց արի ու տես, որ այսօր մի վետերան, եռաբլուրից խոսում էր, որ առաջին անգամ հայ ամենամեծ մարդը (ասված խոսքի իմաստն եմ մոտավոր, բայց ճիշտ շարադրում) եկավ իրենց վետերանների միություն, առաջին անգամ բոլոր հարցերին պատասխանեց, մենք հպարտ ենք, որ մեր հոգսերով զբաղվեց, լուծեց, փողը հավասարաչափ բաժանեց, որովհետև զոհվածը զոհված է, ինչու մեկին շատ, մյուսին քիչ: Շնորհակալ ենք ամենամեծից:
Հիմա հարցադրումը-ինչու՞ ենք մենք ստի և կես ճշմարտության միջոցով փառավորում, բոլոր ժամանակներում, օրվա իշխանություններին: Ես բազմիցս ներկա եմ եղելնմանատիպ բողոք հանդիպումների Վազգենի, Ռոբերտի, Սերժի, և մինչ այժմ եղած բոլոր վարչապետների հետ, իսկ հարգելի վետերանները և այս մեկը նունպես, նույն ստրկամիտ, քծնախառը «երգն» են երգել: Ինչու՞ ենք զոհված ազատամարտիկի հետ մենք ԵՌԱԲԼՈՒՐում թաղում հայ մարդու կյանքի և ապրելու իմաստը: Այդ ստի արվեստը բանացնողների զոհ Ակսել Բակունցը ի՞նչ իմանար, որ առ այսօր ապրում են ստի միջոցով ճշմարտություն հորինող «բոլշևիկ» մտածողները:


Ռոլանդ Շառոյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր