Հերթական անգամ անվադողերի լարված հավաքում այստեղից, այնտեղից և ամեն տեղից… Ասել է, թե ողջ Հայաստանի տարածքով մեկ… Հերթական անգամ համապատասխան մեքենաների հռնդյուն… Եվ հերթական նույն ճանապարհը… Իսկ այդ ճանպարհը տանում է Արցախ՝ այս անգամ Արցախի մեկ այլ N զորամաս: Կրկին քրտնաջան աշխատանք, կրկին լարվսծ բեռնում, կրկին սրտատրոփ սպասում, որ անփորձանք տեղ հասնեն մեր մեքենաները: Ու այս ամենը մեկ նպատակ ունի՝ որ ամուր լինեն հայրենի սահմանները և հայ զինվորն անձեռնամխելի լինի իր սահմանին նենգադավ օտարի կողմից… Եվ այս ամենը մեկ մարդու շնորհիվ, մեկ անկոտրում անհատի կամքի ուժի շնորհիվ, այս ամենի հետևում կանգնած է մի ՄԱՐԴ, մարդ բառի բուն իմաստով՝ Ժորա Աբգարյանը: Արդեն նրա անունն իսկ լսելիս շատերը հիացական ժպտացին… Վստահ եմ և առավել, քան համոզված: Այո՛, բոլորն են ծանոթ այս երիտասարդին, քչերը կան, որ չգիտեն նրան, իսկ ով էլ չգիտի՝ նրա այս պարզ, մաքուր, անաղարտ, ջինջ ու զուլալ արարքից միանգամից կճանաչեն նրա ով լինելը: Ժորան այն եզակի անհատներից է, որ երբեք չի թուլանում, չի կոտրվում, չի ընկճվում, ցավը նրան ավելի է կոփել ու դարձրել աներեր, հուժկու, տոկուն և խրոխտ: Մարդը մի այնպիսի էակ է, որ կամա, թե ակամա ցավից, հատկապես հոգեկան ցավից, թուլանում է, կոտրվում, ընկճվում: Սակայն այդպես չէ մեր Ժորայի պարագայում: Կարծես նա աշխարհ է եկել մարդկությանը հակառակն ապացուցելու, կարծես նպատակ ունի այդ կարծրատիպը կոտրելու և մարդկանց կոչ անելու, որ ո՛չ, մարդի՛կ, չթուլանա՛ք, ավելի՛ ամրացեք և հասե՛ք ձեր նպատկին… Այո՛, միանում եմ քո այս լուռ, բայց խոսուն կոչին սիրելի Ժորա և ինքս էլ քո գործը հավելում իմ խոսքով. Տառապանքից չեն մեռնում, չէ, Այլ ավելի են ամրանում, Ապաքինված սիրտը հետո Գալիք ցավը հեշտ է տանում: Եվ ես էլ իմ հերթին հիացած մեր Ժորայի ամուր կամքով, եռանդուն գործելակերպով և իր գործը հստակ իմացող վարպետի իմաստությամբ՝ բառեր չեմ գտնում նրա մասին իմ հիացմունքն արտահայտելու, բայց և լռել անզոր էի: Ու ամեն անգամ լսելով և ականատեսը լինելով այս գործի շարունակելիութան՝ ապշում եմ այս հրաշք երիտասարդի մեծ ու անծայր ոգով: Ժորա ջան, քո գործի դու մեծ ջատագով թվացյալ ճարտար լեզուս ու բեղուն թվացող գրիչս անզոր են քո արդյունավետ արարքը լուսաբանելու: Կարծես բառեր չկան, եղածն էլ աղքատիկ է ու քիչ… Պարզապես ասում եմ՝ բռա՛վո հայ ազգի անկոտրում հայորդի… Հպարտանում եմ քեզանով և Խոնարհվում քո առաջ, քո այս անվեհեր քայլի առաջ, որ հստակ վստա՛հ եմ՝ դեռ շարունակելի է… Հոգեբան՝ Մարինե Մանուկյան 24.09.2018 թ. |