ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
"Ես առաջինը կփոխեի Երևանցուն" երիտասարդը՝ Երևանի մասին
20:23, 25.09.2018
2848 | 0

Ավարտվել են Երևանի քաղաքապետի ընտրությունները: Ըստ այդմ, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, որին աջակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկել է ընտրողների 81, 06 տոկոսը (294109 ընտրող) ։
Քաղաքային աժոտաժի մեջ տեղ են գրավում տարբեր տեսակետներ, որոնցից կարևոր է նշել հեղափոխության ակտիվ մասնակիցների կարծիքները: Խոսելով նրանցից շատերի հետ, առանձնացրեցինք ՀՊՄՀ-ի Իրավագիտություն և պատմություն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Քրիստինայի հետ ունեցած զրույցից մի մաս: Նշենք, որ Քրիստինան լինելով անչափահաս՝ տարիներ շարունակ պայքարում է Հայաստանում գործող անօրինության դեմ:
- Հարգելի Քրիստինա. Ի՞նչ եք մտածում քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ: Արդյո՞ք քաղաքապետի ղեկին ստանձնեց մարդ, ում վստահում է երիտասարդությունը:
- Կարծում եմ կարող ենք մենք մեզ շնորհավորել, միայն նրա համար, որ սա առաջին ընտրությունն էր, որը չարժանացավ բողոքարկումների: Իսկ այն, թե արդյո՞ք երիտասարդությունը վստահում է Հայկ Մարությանին՝ վիճելի հարց է: Ինչպես Հայկ Մարությանը խմբավորեց Երևանի քաղաքացիներին՝ սևերիի ու սպիտակների բաժանելով՝այդպես էլ Ես կարող եմ խմբավորել: Կան և կողմնակիցներ, և դեմ արտահայտվողներ:
-Հարցս ձևակերպեմ այսպես, ի՞նչ կփոխեիք դուք Երևանում:
-Կարևոր է նշել, որ այսօր Երևանը պատված է գարշահոտության ու կեղտի, խցանումների ու ավտովթարների արանքում, բայց ինձ համար էլ ավելի կարևոր է ձերբազատել Երևանցուն՝ իր մեջ կուտակված աղբից ու գարշանքից: Ես առաջինը կփոխեի Երևանցուն: Այսօր մենք հաճախ ենք տեսնում անհանդուրժող, անհարգալից վերաբերմունք, տարաձայնություններ մեկը մեկի հանդեպ:
Կարծում եմ, դա կարևոր նախապայման կարող է հանդիսանալ Երևանի ֆիզիկական ամրության ու գեղեցկության համար: Եթե գեղեցիկ է հոգին՝ գեղեցիկ է նաև արտաքինը:
-Իսկ ո՞ր կենտրոնները ամենից շատ կարիք ունեն բարեփոխումների:
-Ինձ թվում է, Երևանի բոլոր կենրտոններն են պետք ռեստավրացիայի ենթարկել՝ Երևանի մանկապարտեզներից սկսված: Ես՝ որպես մտահոգ քաղաքացի՝ ամեն ինչ փորձում եմ անել Երևանի էլ ավելի բարեկարգ լինելու համար: Երևանցին նախ և առաջ պետք է փոխի ինքն իրեն, այդժամ Ես կարող եմ ասել, որ Երևանը հեղափոխության մեջ է: Երբ արևածաղկի սերմը չթափվի հատակին, երբ պատերին ու մայթերին խզբզողները գիտակցեն, որ դա իրենց տան պատերն են, ապա Ես կհամարեմ հեղափոխությանը նպաստող ևս մեկ քայլ:
Երևանը իմ տունն է, և Ես պարտավոր եմ այն խնամել:



Հեղինակ` Անդրանիկ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անդրանիկ
դեպի վեր