ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Զարուհի Փոստանջյանի մասին հնչած բացասական կարծիքներ
12.12.2013
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մշտապես տարատեսակ քնարկումների կիզակետում է: Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին խաղատանը գումար տանուլ տալու մասին հարց հղելուց հետո Զարուհի Փոստանջանի հասցեին բացասական կարծիքների տարափ սկսվեց: Իսկ երեկ Զարուհի Փոստանջյանը բուռն լեզվակռիվ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` արժանանալով սուր քննադատության: Ներկայացնում ենք պատգամավորի հասցեին հնչած բացասական կարծիքներ:
Խաչիկ Ասրյան, «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար
Ցանկանում է, որ իմ խոսքերը լինեն ավելի կոշտ, կոպիտ, և այն ուղղում եմ ո'չ թե Զարուհի Փոստանջյան քաղաքացուն, ո'չ թե Զարուհի Փոստանջյան կնոջը, ո'չ թե Զարուհի Փոստանջյան մորը, այլ` «ոմն Զարուհի Փոստանջյան» քաղաքական գործչին, ով վերջնականապես ցուցադրեց իր թերուցքային վիճակը ինչպես հայրենիքում, այնպես էլ` հայրենիքից դուրս: Թուրքի բոստանից զորացրված այդ դաշտամուկին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի:
Աղբյուրը` Երկիր.am
Գալուստ Սահակյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար
Մենք արդեն սովորել ենք, ռեակցիա էլ չենք տալիս արդեն, անիմաստ բան է բյուրավոր ու բութ հավատացյալի հետ գործ ունենալը (Պարույր Սևակի խոսքերն են), միևնույն է կարգի հրավիրվող չէ, դա բնույթ է, տեսակ է, չգիտեմ ինչ է:
Աղբյուրը` Ա1+
Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ մամուլի խոսնակ
Պետական փողերը սեփական ‹‹կայֆերի›› վրա ծախսելու պատճառո՞վ է, որ կեղծ ընդդիմադիր Զարուհին նորից իշխանության հետ համատեղ ու միաժամանակ «վրա է տալիս» ԲՀԿ-ին: Նորից կոչ եմ անում այդ կնոջը՝ լինել զուսպ և կոռեկտ ու չկատարել ՀՀԿ-ի մամլո խոսնակի տեղակալի կամ ‹‹դամ պահողի›› ֆունկցիաները: Ախր հայ կին է, չէ՛
Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ
Տիկիʹն Փոստանջյան, ես ըմբռնումով եմ մոտենում ձեր մաղձին, վերցնում եմ իմ վրա ձեր մաղձը: Բայց ինչքա՞ն պետք է ես դիմակայեմ ձեր մաղձին, որ դուք այդքան մաղձ ունեք մեր նկատմամբ, մեր իշխանությունների: Գեղեցիկ, երիտասարդ կին եք, որտեղի՞ց Ձեր մեջ այդքան մաղձ:
Աղբյուրը` ՄԱՄՈՒԼ.am
Առաքել Մովսիսյան, պատգամավոր
Զարուհու նմանները էթում են սունաթված թուրքերi մոտ, որ հեշտ զբաղվեն իրենց գործողություններով, իսկական տղամարդու կարիք չունեն նրանք, սունաթվածի կարիք ունեն, գնացել, թուրքի տակ ա պառկել, ես իմ ինքասիրությունը, արժանապատվությունը թուրքի լամուկի հետ չեմ համեմատի, որ թույլ տամ իմ թուքը ընկնի վրեն:
Գեղամ Մանուկյան, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, «ՀՅԴ» անդամ
Զարուհի Փոստանջյանի մասին ամեն ինչ կարելի է գրել ու ասել։ Միայն հանրապետական պատգամավորներին թախանձագին խնդրանք ունեմ. համեմատության համար միʹ գործածեք «թուրք» բառը։ Նախ՝ դա այլատյացություն է։ Եվ... 2010 թվականին այդ թուրքերի հետ (Բուրսայում, Երևանում) բավականին ջերմ ֆուտբոլ էիք դիտում։ Թուրքը բացասականին համարժեքը չէ։ Կարելի է օգտագործել «Զառան ֆուտբոլային դիվանագիտություն է» ձևակերպումը։ Իսկ Փոստանջյանը վաղուց պետք է մոռացված լիներ մեր քաղաքական հրապարակում։ Բայց դե, Րաֆֆին նրան է նախընտրում։
Արմեն Աշոտյան, ՀՀ ԿԳ նախարար
Իսկ Զարուհու փորձերը՝ հավակնել Հերոստրատի դափնիներին ու փորձել տաճարներ այրելով՝ սեփական անունը դարձնել այսօրվա կամ վաղվա լրահոսի թոփ լուսաբանում, կարծում եմ, գուցե հաջողության հասնեն, որովհետև ԶԼՄ–ները միշտ չէ, որ բծախնդիր են ճանճերը կոտլետներից զանազանելու գործում: Բայց դա էլ շատ ժամանակավոր է, ու Զարուհու կեցվածքն ավելի շատ այսօր Հայաստանում ընդդիմադիր մտքի, դաշտի համակարգային ճգնաժամի հայելի էր:
Լևոն Սարգսյան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի եղբայր
Զարուհի Փոստանջյանի արածը անլուրջ հայտարարություններ անող անդաստիարակ մարդու բան է:
Աղբյուրը` Ժամ.am
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր