ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ազգային ժողովում հնչած անեկտոդներ
02.01.2014
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում բուռն քննարկումների ու բանավեճերի ընթացքում պատգամավորները հաճախ նաև անեկդոտներ են պատմում:
Խոսրով Հարությունյան
Ճանճին բռնում են, ասում՝ թռի, թռչում է, հետո թևերը պոկում են, ասում՝ թռի, էլ չի թռչում. այստեղից եզրակացություն՝ ճանճի ականջները թևերի վրա են:
Մարգարիտ Եսայան
Մեկը զոքանչին դնում է ուսերին, հարցնում են, թե զոքանչիդ շա՞տ ես սիրում` դրա համար ես դրել: Պատասխանում է` ոչ, ուղղակի դրել եմ, որ չտեսնեմ: Հիմա մենք որոշ պատգամավորների դրել ենք մեր ուսերին եւ կարծես թե նույն իրավիճակն է:
Ստեփան Մարգարյան
Մի անեկդոտ կար՝ Մեքսիկայում էր, թե որտեղ, ասում են՝ եթե փողը չեն մուծում, դիակները հանում դնում են պատի տակ: Հանկարծ սա չդառնա՞ գրավիչ բիզնես նախագիծ. մարդը մի քիչ փող ունենա, ասի գերեզմանոց բացեմ, որ իմ համար դառնա ժառանգական բիզնես:
Հրայր Թովմասյան
Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի՞ մարդ է մահացել, սա ասում է՝ 20 միլիոն, ասում են՝ դե բոլորի անունն ասեք:
Արամ Մանուկյան
Մեկը նամակ է գրում տուն, ասում է` օրը 200կմ նահանջելով գալիս ենք, էսպես, որ գնա, տուն եմ հասնելու:
Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին ու խնդրում նրան աջակցել նախագահական ընտրություններում, որ անպայման ընտրվի։

Սերժ Սարգսյան էլ ԱՄՆ է ուղարկում Տիգրան Մուկուչյանին։ Երկու օր անց Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին ու ասում. «Քո արածն արա՞ծ է»։ Սերժ Սարգսյանն ասում է` բայց ի՞նչ է եղել, չի՞ եկել Մուկուչյանը, Օբաման էլ պատասխանում է. «Եկել է, ուղղակի ԱՄՆ-ի ընտրություններում էլ ես դու հաղթել»
Վարդան Այվազյան
Բոլորով ենք գնում Մաքսային միություն, և այնպես չէ, որ կեսօրին գնում են Մաքսային միություն, գիշերը՝ ոչ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր