ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայ պաշտոնյաների շուրթերից հնչած հայհոյանքները 2013 թվականին
26.12.2013
Ազգային ժողովում, կառավարության շենքում, բողոքների ու ցույցերի ժամանակ պաշտոնյա հայ անձինք հաճախ «փայլում են» իրենց անպարկեշտ բառապաշարով ու հայհոյանքներով:
Առաքել Մովսիսյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր
Գազային աղմկահարույց համաձայնագրի քվեարկության ժամանակ, երբ լրագրողները բոյկոտում էին դահլիճում պարզած ցուցապաստառներով, իսկ մի մասն էլ հարվածում էր ապակե պատին, Առաքել Մովսիսյանն ասաց.
-Էս կապիկներին հանեք, սիկտիր արեʹք ստուց:
Մանվել Բադեյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր
Լրագրողներն, անդրադառնալով «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ռուսերեն անցկացմանը, Մանվել Բադեյանին հարցրել էին` չի կարծո՞ւմ, որ դա օրենքի խախտում է: Պատգամավորը պատասխանել էր.
-Եթե մի եզդի այդ հարցը տար, կասեի` ոչինչ.... Իսկականից էդքան անմակարդակ եք, որ տենց եք մտածում…
Լևոն Երանոսյան, ՀՀ փոխոստիկանապետ
Yerkir.am-ի լրագրողը և մի քանի այլ լրագրողներ Նալբանդյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մոտեցել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին` իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Վերջինն ասել է.
-Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնեʹս, կվեկալեմ, կտամ` դեմդ կջարդեմ, էտքան մի բան, էղա՞վ:
Վարդան Այվազյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր
Լեզվակռվի ժամանակ «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանին Վարդան Այվազյանն ասել է.
-Բա շարունակում ես, դու ես վնգստում:
Սրան հետևել է լրագրողի պատասխանը.
-Վնգստացողն էլ դոʹւք եք, վնգստում ես դու գերդաստանիդ հետ միասին, բոʹմժ:
Գորիկ Հակոբյան, ԱԱԾ պետ
Կառավարության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ասել է.
-Ինչի՞ ես գոռում, աʹյ ոչխար:
Լևոն Դոխոլյան, ՕԵԿ-ական պատգամավոր
«Ժողովուրդ» թերթը հրապարակել էր, որ Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան` Լևոն Դոխոլյանը, որին Շենգավիթ վարչական շրջանում գիտեն, որպես «քույրիկ Լևոն»: Սրան ի պատասխան Լևոն Դոխոլյանը ասել է.
-Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի» լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով:
Ռուբեն Հովսեփյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր
Հրապարակ թերթի լրագրողի հետ հեռախոսազրույցից հետո Ռուբեն Հովսեփյանին թվացել է, թե անջատել է հեռախոսը և բարձրաձայն ասել է.
-Հլը սրանց նայեʹք, սրանց մուտիլովկաները… Ձեր տիրոջ մերը…
Սաշիկ Սարգսյան, ՀՀ նախագահի եղբայր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր
Ազգային ժողովի միջանցքում «Իլուր.am»-ի լրագրողուհին հարց է տվել ՀՀ նախագահի եղբայր, հանրապետական պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Վերջինս կատաղել է, փորձել հարվածել լրագրողին, բայց գործընկերները կանխել են: Ապա Սաշիկ Սարգսյանը սկսել է լուտանքների տարափը:
-Ես ընդամենը հարց եմ տալիս ձեր քաղաքական ապագայի առթիվ, չեք ուզում, միʹ պատասխանեք, լկտին ո՞րն ա,- լրագրող:
-Քեզի է՞ս էր պետք, ստացել ես, դե ռադտ քաշի գնա:
-Ձեզ կոռեկտ պահեʹք, դուք իրավունք չունեք լրագրողի հետ էդպես խոսել:
- Չի երևում, որ ուղարկել են էս շանը, որ …,- Սաշիկ Սարգսյան:
-Շունը դուք եք:
Հենրիկ Նավասարդյան, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ
Տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ «Իլուր.ամ»-ի լրագրողին Հենրիկ Նավասարդյանը պատասխանել էր.
-Դե գնա, ես քու....
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր