ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կրտսեր Սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հերոսական մահը ցնցել է հայ հասարակությանը
22.01.2014
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր` Եռաբլուր պանթեոնում: Հերոսացած կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով: Նրա մահը արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում:
Լիանա Մանուկյան, օգտատեր
Երեխեդ ծնվում է, պահում ես, մեծացնում, դարձնում քո բոյին, ու Աստված տանում է: Տե´ր, դաժան է մոր համար, խնդրում եմ, ոչ մի մայր այսպիսի բան չտեսնի:
Լևոն Մութաֆյան, թատերագետ
Այս շարքում պիտի լինի Արմեն Հովհաննիսյանի անունը,
ու եթե Ղարաբաղի նախագահը չփոխի իր հրամանագիրը, միևնույն է, ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ Է...

Սամվել Բաբայան
Վազգեն Սարգսյան
Աշոտ Ղուլյան
Մոնթե Մելքոնյան
Սեյրան Օհանյան
Ռոբերտ Քոչարյան
Քրիստափոր Իվանյան
Մանվել Գրիգորյան
Սամվել Կարապետյան
Սերժ Սարգսյան
Պետրոս Ղևոնդյան
Յուրա Պողոսյան
Մովսես Հակոբյան
Վիտալի Բալասանյան
Գեորգի Գասպարյան
Վահագն Վարդևանյան
Զորի Բալայան
Արշավիր Ղարամյան
Արկադի Ղուկասյան
Արկադի Տեր-Թադևոսյան
Արտավազդ Կարապետյան, օգտատեր
Լևոն Մութաֆյա´ն, Դուք իրո՞ք այդպես եք կարծում, թե՞ միավորներ եք հավաքում զինվորի արյան վրա: Վազգենին, Մոնթեին, Կոմանդոսին, Բեկորին բերում ու հավասարեցնու՞մ եք կրտսեր սերժանտի, ով իր երիտասարդ կյանքը տվեց սահմանը պաշտպանելու, իր պարտքը կատարելու համար: Դա սահմանապահի պարտքն է, ու մի ֆետիշացրեք, տղայի մահը բոլորիս ցավն է, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Եթե այդպես է, ուրեմն ես պահանջում եմ Արցախում զոհված 10.000 տղաներին Արցախի հերոսի կոչում տալ, բոլորին, անխտիր:
....Ամենածանր միտքն էն ա, որ սահմանն իր կյանքի գնով պահած զինվորը ընկավ նրա համար, որ հանգիստ քնեն դպրոցի դասատուն, մի կտոր հացի համար կռիվ տվող երթուղայինի վարորդը, համ էլ՝ ՇՄԱՅՍՆ ու իրա նմանները...
Էդգար Ղազարյան, ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Սիրելի´ Արմեն։
Այն պահին, երբ Դու խրամատում հրոսակների դեմ պայքարում կյանքի գնով Հայրենիքդ էր պաշտպանում, իմ նորածին բալիկը հանգիստ քնած էր իր օրորոցում։ Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում։ Ինչպես ասեմ Քեզ, որ ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ։ Երբ իմ բալիկը մեծանա, ես անպայման կպատմեմ նրան Քո մասին։ Նրա պես իրենց օրորոցում քնած այսօրվա բալիկները այցի կգան Քո շիրիմին։ Դու ուժեղ ես և շատ հզոր։ Քո ուժն է դառնում մեզ ոգեշնչող։ ՓԱՌՔ ՔՈ ՍԽՐԱՆՔԻՆ, ԼՈՒՅՍ ՔՈ ՇԻՐՄԻՆ։ Դու ծննդյան օրից արդեն իսկ կրում ես ՔՈ երկրի անունը՝ ԱՐՄԵՆ։ Մենք հիշելու ենք Քեզ մեր պետական օրհներգը ամեն անգամ երգելու պահին.
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ պատգամավոր
Արմեն Հովհաննիսյան.
Հայորդի, ով իր կյանքը չխնայեց հանուն մեզ և մեր Հայրենիքի: Խորին ցավակցությունս եմ հայտնում հերոս նահատակի ընտանիքի անդամներին, ընկերներին և բոլոր մտերիմներին: Պետք է հպարտանանք, որ մեր բանակը համալրված է Արմենի նման հերոսներով, ովքեր խիզախ ու վճռական են հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելության ժամանակ և արյան մինչև վերջին կաթիլը պատրաստ են տալու հանուն մեր երկրի:
Ազերի դիվերսանտներն ընդամենը բորենիներ էին, որոնք փորձեցին հարձակում գործել մեր անսասանության վրա և ականատեսը դարձան մեր հզորության, կամքի, ոգու հզորությանն ու բազկի ուժին: Արմենը հայրենասերի փառահեղ օրինակ է և յուրաքանչյուր երիտասարդի համար հերոսի իրական կերպար:
Բանակն այն օջախն է, որը կերտում է հայրենիքի իրական պաշտպանների և այս ենթատեքստում առավել քան անթույլատրելի է բանակից խուսափող այն գործիչների տեսակը, ովքեր չծառայելով Հայաստանի Հանրապետությանը՝ խոսում են հայրենիքի շահերից և ավելին՝ արժանանում շքանշանների:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր