ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Դուք էլ եք գիտակցում, որ չպիտի գնայիք Բաղրամյան 26»
13.03.2015
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
Հանդիպումը բուռն քննարկումների թեմա է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում. ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ուժը ոչ միայն համաձայնեց հանդիպել նրա հետ, այլև մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող քննարկմանը, ինչին ևս դեմ էր:
Զարուհի Փոստանջյան, «Ժառանգության» անդամ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորն այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:
Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի:
Արմեն Վարդանյան, օգտատեր
Կարող էիք ձեր տեսակետները միջնորդավորված ներկայացնել: Անպայման է՞ր անմիջապես իր հետ հանդիպել, որ մի հատ էլ «Ժառանգության» անունն ընկներ: Առանց էն էլ մի բարձր ռեյտինգ չունի «Ժառանգությունը», էնա մի հատ էլ սև PR ա արվում «Ժառանգության» դեմ:
Էմմա Պալյան, օգտատեր
Պարոն Մարտիրոսյան ջան, համազված եմ` Դուք էլ եք գիտակցում, որ չպիտի գնայիք Բաղրամյան 26, ընդամենը այդքանը:
Հերմինե Մկրտչյան, օգտատեր
Պարոն Մարտիրոսյան, բա ի՞նչ քննարկեցիք, առավոտ ուրիշ բան էիք ասում, հետո ոնց փոխեցիք ձեր կարծիքը, մեկ էլ հիմա ձեր ընտրողներին՝ հատկապես շիրակցիներին, որտեղ նախագահ ընտրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպե՞ս եք բացատրելու այս ամենը:
Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգության» փոխնախագահ
Իշխանական կերակրատաշտից ստվերային օգտվողներին:
Մենք գնացել էինք մեր մոտեցումը ներկայացնելու, ոչ թե կերակրատաշտի վերաբերյալ խնդրանքի: Շատ մի մտահոգվեք, ձեզ մրցակից չենք:
Ռուբեն Հակոբյան, «Ժառանգության» անդամ
Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից:
Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում:
Համլետ Կիրակոսյան, Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր
Երեկ Բ26 գնացած և Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որքան էլ իրենց այցելության մասին տարատեսակ պատճառաբանություններ մատնանշեն, դրանք համոզիչ չեն և օդում կախված է մնում հարցերի հարցը՝ գնացել էիք, որ ի՞նչ անեք....
Սերժը, անկախ այդ քաղաքական ուժերի մոտեցումներից, անկախ քննարկումներից, բացատրություններից, գնալու է այդ փոփոխություններին, իսկ իրենց մոտեցումները այդ քաղաքական ուժերը արդեն բազմիցս հայտնել են... Այնպես որ՝ քննարկելու բան չկա...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր