ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Քաղաքականության մեջ չի ներվում, երբ գործի կեսից դուրս են գալիս». որքանո՞վ է հավանական Գագիկ Ծառուկյանի վերադարձը
02.04.2015
Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները ՀՀ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննադատել են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված հաշվեհարդարը:
Տեղեկություններ էին տարածվել, ըստ որի` ռուսական կողմը Սերժ Սարգսյանից պահանջել է, որ Ծառուկյանին հետ վերադարձնի ԲՀԿ ղեկավարի պաշտոնին կամ գոնե վերանայի մոտեցումները:
Իսկ Գագիկ Ծառուկյանի մասին խոսելիս` որոշ ԲՀԿ-ականներ չէին բացառել նրա հնարավոր վերադարձը: Անկախ նրանից` ինչ են խոսել Մոսկվայից եկած բանագնացները ՀՀ իշխանության հետ, քաղաքական գործիչների մեծ մասը Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, հավանական չի համարում:
Նրանցից ոմանք բացառում են Ծառուկյանի վերադարձը, իսկ մշակութային գործիչներից շատերը լռում են` գերադասելով չխառնվել քաղաքակության մեջ:
Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Առաջին` հայաստանյան քաղաքականության մեջ չի ներվում, երբ գործի կեսից դուրս են գալիս: Երկրորդ` մեր երկրում որևէ բան չի փոխվել, օրինակ` իշխանափոխություն չի եղել, որ նա հետ գա, չեմ կարծում նաև, թե քաղաքական ունակություններն են հզորացել: Երրորդ` աշխարհը գնում է նրան, որ օլիգարխներին դուրս են մղում քաղաքականությունից` ապագան տեսնելով քաղաքականացված բախումների մեջ, ուստի Գագիկ Ծառուկյանի վերադարձը չի լինի:
Նմանօրինակ մարդիկ, ովքեր ինչ-որ բանի հասնում են տնտեսության մեջ և ոչ մի բանի` քաղաքականության, չեն վերադառնում քաղաքականություն:
Տիգրան Կարապետյան, Ժողովրդական կուսակցության նախագահ
Չեմ հավատում, որ Ծառուկյանը կվերադառնա. ինքն ասել է` չեմ զբաղվելու քաղաքականությամբ: Մտածում եմ, որ չի գա:
Վահե Էնֆիաջյան, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Գագիկ Ծառուկյանի որոշումն է եղել դուրս գալ քաղաքականությունից, ու եթե նա վերադառնա մեծ քաղաքականություն, դա ևս կապված է լինելու բացառապես նրա որոշման հետ, իսկ նման որոշումը ես ինքս չեմ բացառում:
Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան
Ծառուկյանը, որպես անհատ, քաղաքական դաշտում հստակ դրսևորվել ու դրսևորվում է... «վերադարձ» լինել չի կարող, կարող է լինել իր գործունեության շարունակություն, որն ուզես-չուզես ունենալու է նաև քաղաքական դրսևորումներ, քանի-որ Հայաստանը տոտալքաղաքականացված է:
Վարդան Մկրտչյան, Համազգային թատրոնի տնօրեն
Ես մշակութային գործիչ եմ: Իհարկե, այն ինչ կատարվում է մեզանում, ինձ հետաքրքրում է, բայց ես քաղաքականությունից չեմ հասկանում, և եթե խոսեմ, իմ խոսքը կարող է շատ թույլ լինել: Ինչպես, օրինակ` երբ ես լսում եմ ոչ մասնագետների խոսքը թատրոնի և մշակույթի վերաբերյալ:
Վահան Արծրունի, երաժիշտ
Որևէ վերաբերմունք չունեմ…
Հովհաննես Թեքգյոզյան, արձակագիր, դրամատուրգ
Դա իմ քննարկելու հարցը չի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր