ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի դրական և բացասական կողմերը
08.04.2015
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ընտանիքն այս պահին ուղևորվում են Հայաստան: Նրա այցը Հայաստան վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկն է:
Համացանցում հայտնի ու անհայտ օգտատերերն արտահայտում են իրենց դրական և բացասական վերաբերմունքը՝ կապված Քարդաշյանների այցի հետ:
Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ
Քարդաշյանի գալը լավ կլիներ մաքսիմալ օգտագործել, քանի որ ուզում եք, թե չեք ուզում, բայց ինքը բեսամթ հայտնի ա, ու նույն Հայաստանի բրենդինգի կամ տուրիզմի տեսանկյունից իրա մի քանի ինստագրամի ֆոտոն ավելի մեծ գործ կանի, քանի տասնյակ ինչ-որ միջոցառումներ։ Ու լավ կլիներ, որ իրան համ Գառնի-Գեղարդ տանեին, համ էլ բարձր մակարդակով ընդունեին։ Ու քաշվելու բան չկա։ Հենա Օբաման հանդիպել ա, Բրիտանիայի վարչապետն էլ իրան ռեկլամ ա անում՝ ասելով, որ Քիմիկին բարեկամ ա գալիս։ Սենց նվեր ա ձեռքներս գալիս, պետք ա օգտվել մաքսիմալ։
Զոհրապ Եգանյան, ԿԳ նախարարի մամլո խոսնակ
Քիմ Քարտաշյանը մի հատ թվիթ անի, կամ instagram-ում նկար դնի հավասար է մեր կողմից միլիոններ ծախսելուն՝ BBC-ով ու CNN-ով գովազդ տալու վրա:
Զոհրապ Հարոյան, լրագրող
Քիմ Քարդաշյանին հեգնելուց առաջ խնդրում եմ հիշի'ր իր արածի քանի տոկոսն ես արել հայերի համար։ Ուզեք, թե չէ, Քիմ Քարդաշյանը սուպեր աստղ է, Միացյալ Նահանգներում երևի ավելի մեծ հեղինակություն ունի, քան Օբաման, ու նրա՝ ցեղասպանությանը վերաբերող ամեն մի հայտարարությունը դառնում է համաշխարհային մամուլի գլխագիր, թեկուզ՝ թվիթերյան մի տողը։ Նույն Թուրքիան ու Ադրբեջանը մեկ տող համաշխարհային մամուլում տպելու համար մի 30 բարել նավթ են տալիս։ Քիմն էլ մեր ռեսուրսն է, թողեք էդ քյարթու փնթփնթան բիձու պահվածքը, մանավանդ որ ձեր մասին Քիմը կյանքում չի էլ լսի։
Անկախ Հայաստան, օգտատեր
Քիմ Քարդաշյանը ՖԲ-ում ունի 24 միլիոն լայք:
Ինձ թվում ա՝ դա հավասարազոր է հայկական բոլոր էջերի լայքեր անգամ տասին:
Ինստագրամում՝ 29.5 միլիոն հետևող:
Թվիթերում՝ մոտ 31 միլիոն հետևող:
Բարի լույս Քիմին Ձեռ առնող ազգ իմ:
Գարիկ, հումորիստ, դերասան
Բարի գալուստ Քիմ Քարդաշյան` կին, ով իր ամբողջ կյանքով եղել է «իսկական» հայ կնոջ մարմնավորում, ով միշտ բարձր է պահել հայկական արժեքները` երբեք բիծ անգամ չքաշելով ավանդական հայ կնոջ կերպարի վրա, ինչպես օրինակ` Անժելա Սարգսյանը, ում մինչև այսօր մեռանք կրծելով: Քիմ` կին, ով իր ամեն մի եթերով, «ֆիլմով» ուսուցանել և դաստիարակել է մի ամբողջ սերունդ, ոչ թե ասենք խոսքի էն «Վիտամին ակումբ»-ը, որ փչացնում ա մեր երեխաներին և ձեռ ա առնում մեր հայկական արժեքները կամ էն «Սուպեր Մամա»-ն, որից 15 րոպեից փախնելդ գալիս ա, որովհետև մեջը չկա գոնե մի տեսարան, որտեղ իսկական «Հայ Կին» Քիմը ցույց կտար իր վարպետությունը...
Չգիտեմ... Երևի նման «փառքի» չարժանանալու պատճառն էն ա, որ մարդիկ կան, որ որոշել են դուրսը «պոռնո» նկարելու փոխարեն իրենց երկրում մարդկանց ուրախացնեն...
Դե ինչ, սիրելի փսևդո-հայրենասերներ, երկար ժամանակ լուռ նստած էիք, եկավ այդ պահը, վեր կացեք խանութից մի 30կգ աղ առեք, մի 90 հատ էլ մատնաքաշ ու վազեք օդանավակայան Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելու:
Արման Սաֆարյան, օգտատեր
Ոչ մի բան էլ չի փոխվելու, Քիմը Հռոմի պապ չի, որ հետևորդներն իր հետևից աշխարհից աշխարհ գնան: Երկրպագուներին ինքն ա պետք, իրա բարեմասնություններով, ոչ թե նրա պատմական հայրենիքը: Դա իրենց ոչ մի բան չի տալու, ու պետք չի ամեն դերասանի հետ եսիմ ինչ հույսեր կապել, ռեալ ա պետք նայել կյանքին:
Արեն Ապիկյան, օգտատեր
Ուրախանալ ա պետք: Աշխարհի ամենահայտնի հայը (ուզեք թե չուզեք) գալիս ա Հայաստան, իր հաշվին, ոչ պաշտոնական, բյուջեից փող չի ուզում, անվճար թվիթներ կանի Հայաստանի մասին, որը 30-40 միլիոն մարդ կտեսնի ու կիմանա, որ հերիք չի տենց երկիր կա աշխարհի երեսին, դեռ Քիմիկն էլ հայ ա:
Գոհար Գասպարյան, հաղորդավարուհի
Քարդաշյան-Քանիե զույգը միանում է Քարդաշյան տոհմի մնացած անդամներին, որպեսզի ներկա լինի Օսմանյան Թուրքիայում էթնիկ հայերի մասսայական ջարդի 100-ամյակին:
Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
Ի՞նչ իրավունքով ենք քարկոծում, ո՞վ է թույլ տվել անպարկեշտ ածականներ գործածել ցանկացած մեկի հասցեին, իսկ Քիմի դեպքում` առավել ևս: Բարով գա մեր հայրենակիցը, ով էլ որ լինի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր