ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պատգամավորներն այցելո՞ւմ են թատրոն, թե՞ ոչ». արձագանքում են դերասաններն ու ռեժիսորները
17.04.2015
Դերասաններից շատերը դժգոհում են, որ կառավարությունն այսօր բավարար ուշադրություն չի դարձնում թատրոնին: Արվեստագետների համոզմամբ` իշխանությունները թատրոնի հանդեպ ուշադրությունը մղել եմ վերջին պլան: Դերասաններից ոմանք հավաստիացնում են, որ երկար տարիներ աշխատելով թատրոնում, չեն տեսել, որ որևէ պաշտոնյա գա թատրոն, ոմանք էլ համոզում են, թե պարզապես ուշադիր չեն եղել և չեն նկատել` դահլիճում պաշտոնյա կա, թե՞ ոչ:
Արմեն Սանթրոսյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Կուզեմ, որ մեր իշխանությունների վերաբերմունքը թատրոնի նկատմամբ շատ ավելի լրջանա, կարողանան գնահատել:
Ես չգիտեմ` մեր պաշտոնյաներից քանի՞ հոգի են մտնում թատրոն` որևէ ներկայացում նայելու, նրանք երևի բավարարվում են էժանագին շոուներով: Ես անձամբ չեմ տեսել, որ որևէ պատգամավոր կամ չինովնիկ գա թատրոն, գուցե ուրիշ թատրոններ են գնում, բայց մեր թատրոն չեն գալիս, իսկ մեր թատրոնում կան ներկայացումներ, որոնք հենց իրենց են վերաբերում:
Հրանտ Թոխատյան, ՀՀ վաստակավոր արտիստ
Ներկայացումներին դահլիճում նստած են 700 հոգի…Դժվար է նրանց մեջ առանձնացնել պաշտոնյային: Չգիտեմ…
Սամվել Թոփալյան, դերասան
Ես արդեն 8 տարի աշխատում եմ Գոյ և Մալյան թատրոններում, ոչ մի պաշտոնյայի չեմ տեսել:
Վարդան Մկրտչյան, Համազգային թատրոնի տնօրեն
Մշակույթի ղեկավարները բավական հաճախ են գալիս, իսկ ընդհանրապես` պաշտոնյաները գալիս են, բայց ոչ շատ հաճախ, հիմնականում գալիս են հրավերով: Ես կարող եմ խոսել միայն մեր թատրոնի մասին:
Մանե Մկրտչյան, Համազգային թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն
Պրեմիերաներին, հատուկ ներկայացումներին, երբ հրավեր են ունենում, գալիս են: Իսկ որպես ժամանց` տեղյակ չեմ, միգուցե գալիս են:
Արմեն Էլբակյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Խամաճիկների թատրոնը մանկական թատրոն է, հետևաբար` դժվար է այստեղ պաշտոնյա տեսնել: Թատրոնն ամենադեմոկրատական վայրն է, որտեղ պաշտոնյան ու սովորական հանդիսատեսը հավասար պայմաններում են, անկախ նրանից պարտերում են նստած, վերջին շարքում, թե` օթյակում, բոլորը հավասար պայմաններում են: Լույսերը հանգում են և տեղի է ունենում շփումը: Որպես ռեժիսոր ես հետևում եմ ձայնին, ոչ թե նրան, թե ով կա դահլիճում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր