ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Եթե նա չունենար այդ վախերը, հաստատ իր հետ ոչինչ չէր պատահի. հանրությունը` Անի Մաջնունյանի մասին
11.08.2015
Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի դաժան սպանությունն ու դրա մանրամասները ողողել են ողջ համացանցը: Շատերը մահացածի «հետևից» նոր բացահայտումներ են անում, իսկ ոմանք դա համարում են անմարդկային: Հոգեբանն էլ խորհուրդ է տալիս` մահացած մարդու ինտիմ կյանքի մեջ չթափանցել, և առհասարակ, դաժան սպանությունների ու դժբախտ պատահարների մասին լուրերը տարածել հոգեբանորեն ճիշտ մշակված:
Կարեն Ափոյան, էքստրասենս
Անիի մոտ վերջին շրջանում ներքին վախեր էին նկատվում: Այդ ներքին վախերը բոլորի` մոտ քսան-երեսուն տոկոսի մոտ են նկատվում: Նա շատ լավ գիտեր, որ մենակ էր ապրում, գումար էր աշխատում: Այսինքն` այդ վախերն արդեն ստեղծվել էին: Եթե այդ վախերը նա չունենար, հաստատ իր հետ ոչինչ չէր պատահի: Ես նրան որոշ բաներ զգուշացրել էի:
Մարիամ Մեհրաբյան, հոգեբան
Բոլորս ցավում ենք, շոկի մեջ ենք: Անին նախագծի շունչն էր. ասում էինք` ժպտերես Անի: Կենսուրախ, կենսախինդ, շատ լավ երգում էր: Նույնիսկ մի օր հաղորդաշարի ընդմիջման ժամանակ սկսեց երգել, բոլորիս ուրախացրեց: Որ ասում են՝ խմբի ոգի, իր մասին կարելի էր ասել: Շփման մեջ առաջին քայլն ինքն էր անում: Հաճախ մտազբաղ էր լինում, բայց ո՞վ չի լինում մտազբաղ:
Անիի հարազատները` «Ժամանակ» թերթին
Ապշած ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող են էդ տեսակ մարդու մասին ըտենց բան գրել, ի՞նչ էր արել. ինչ խուլիգանություն ասես՝ գրում են: Գաբրիելի մոր ելույթներն էլ հերյուրանքներ են, ո՞վ է թույլ տվել, ինչպե՞ս կարելի է մահացած կնոջ հասցեին նման հերյուրանքներ գրել: Ոչ միայն սուտ են Անիի՝ սիրեկաններ ունենալու պատմությունները, այլև այն, որ Անին իր Երևանի բնակարանը նվեր է ստացել: Իր մայրը Հոկտեմբերյանի տունը վաճառել է՝ էդ տունը առել:
Աննա Բադալյան, հոգեբան
Ինձ որպես հոգեբանի շատ է զարմացնում այն, որ մարդիկ փորձում են մահացած մարդու ինտիմ կյանքի մեջ թափանցել: Պետք է առավել զգույշ լինել սպանությունների ու ինքնասպանությունների, դժբախտ պատահարների մասին լուրեր մատուցելիս: Տեղեկատվությունը պետք է լինի գրագետ, հոգեբանորեն ճիշտ մշակված, որպեսզի լսողն իրատեսորեն ընկալի այն ամենն, ինչ կա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր