ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Պետությունը վերցրել է «Հայֆիլմ»-ը, բայց թե ի՞նչ կանի` ոչ ոք չի կարող ասել. մտավորականների արձագանքը` «Հայֆիլմ»-ը վաճառելու մասին լուրերին
01.09.2015
Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը»: Այս մասին հայազգի դերասանը հայտարարել է Uno Tv հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում:
Հայ ռեժիսորներից ոմանք անտարբեր են տարածված լուրերի հանդեպ` դրանք համարելով բամբասանք, ոմանք էլ դժվարանում են կանխատեսումներ անել:
Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան
Դրանք կիսաբամաբասանքային լուրեր են, չեմ հավատում այդ խոսակցություններին. ում մտքով ինչ անցնում է, հայտարարում է: Ես ինչ իմանամ՝ այդ մեքսիկացի տղան ով է, ինչ է, կվաճառեն, թե`չեն վաճառի: Մենք ունենք մի խնդիր՝ «Հայֆիլմը» գնեցին պայմանագրային պարտավորություններով, գնորդը, սակայն, թերացել է: Ինձ հետաքրքրում է, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն իրենք. չէ՞ որ հզոր հարված է հասցվել մեր կինոինդուստրիային, եթե իհարկե դա ունենք:
Ալբերտ Մկրտչյան, ռեժիսոր
Առաջին անգամ եմ նման բան լսում, չեմ կարող ասել` որքանով է իրատեսական: Գիտեմ, որ պետությունը վերցրել է «Հայֆիլմ»-ը, բայց, թե ինչ կանի` ոչ ոք չի կարող ասել: Կինոստուդիան վերականգնելն ահռելի գումարների հետ է կապված:
Գագիկ Ղազարե, կինոռեժիսոր
Իմ վերաբերմունքն ու արձագանքն այդ թեմային հետևյալն է.
Դանիել Խարմս` «Օպտիկական Խաբկանք». Սեմյոն Սեմյոնովիչը ակնոց դնելով նայում է սոճուն ու տեսնում` սոճու վրա նստած է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս: Սեմյոն Սեմյոնովիչը ակնոցը հանելով նայում է սոճուն ու տեսնում, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ: Սեմյոն Սեմյոնովիչը ակնոց դնելով նայում է սոճուն ու նորից տեսնում` սոճու վրա նստած է մուժիկը ու իրեն բռունցք է ցույց տալիս: Սեմյոն Սեմյոնովիչը ակնոցը հանելով նորից տեսնում է, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ: Սեմյոն Սեմյոնովիչը նորեն ակնոց դնելով նայում է սոճուն և նորից տեսնում` սոճու վրա նստած է մուժիկը ու իրեն բռունցք է ցույց տալիս: Սեմյոն Սեմյոնովիչը չի կամենում հավատալ այդ երևույթին և համարում է այդ երևույթը օպտիկական խաբկանք:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր