ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մարդ կա՝ ժողովրդականի կոչում է ստանում, բայց նույնիսկ վաստակավորի արժանի չէ». արվեստագետները` շռայլվող կոչումների մասին
15.09.2015
Մտավորականների կարծիքով` այսօր մեզանում արժեզրկվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչումն ու կորցրել իր նախկին նշանակությունը: Շատերը գտնում են, որ հաճախ արտիստի կոչում են շնորհում այնպիսի մարդկանց, որոնք հեռու են այդ տիտղոսը կրելուց, իսկ երբեմն անտեսվում են նրանք, ովքեր իրականում արժանի են մեծարանքի:
Սոս Պետրոսյան, Կրկեսի գեղարվեստական ղեկավար
Ցավոք, այսօր, ում մասին խոսում են, ասում են՝ ժողովրդական արտիստ է, մինչդեռ արտիստը միայն կոչումով չէ:
Պետք է մարդկանց կենսագրությանը նայել: Մարդ կա՝ ժողովրդականի կոչում է ստանում, բայց նույնիսկ վաստակավորի արժանի չէ, ու իսկական ժողովրդականը գերեզմանի մեջ շուռ է գալիս:
Վահրամ Մարտիրոսյան, գրող, կինոսցենարիստ
Ես դեմ եմ բոլոր կոչումներին, քանի որ կասկածում եմ կոչում տվողների ճաշակին, գիտելիքներին և մղումների ազնվությանը:
Եվ ընդհանրապես էդ երևույթը սովետական մնացուկ է՝ իշխանության կողմից կիրառվող մտրակ:
Մարի Սանթրոսյան, դերասանուհի
Վաստակավորի կոչում ստանալու հետ միգուցե համամիտ եմ, որ անտեղի մարդիկ են ստանում, բայց ժողովրդականի համար չէի ասի…
Կոչումները ստանում են նաև այն մարդիկ, ովքեր լավ հարազատ, բարեկամներ ունեն բարձրաստիճան օղակներում... Երբ մարդ 45 տարի բեմում է, ու երբ տեսնում է, որ այսօրվա 30 տարեկանն է ստանում, ինչ որ տեղ, այո, վիրավորական է:
Արտիստին արտիստ չի կարող կոչել այդ փաստաթուղթը, դա ընդամենն արտիստի տարիների քրտնաջան ու անմոռաց աշխատանքի արդյունքն է: Բայց, երբ չկա առավելություններ, արդեն դառնում է ընդամենը թղթի կտոր.....
Սամվել Թոփալյան, դերասան
Եթե արժանի չէ տվյալ անձը, իհարկե, դեմ եմ: Կոչումով չի որոշվում արտիստն արտիստ է, թե ոչ, բայց եթե գնահատում են մարդուն, էլի դեմ չեմ:
Միշտ և ամենուր դա եղել է, անարժաններ միշտ էլ կան ու գնահատվել են:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր