ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ի վերջո, «ծախվա՞ծ էր» Հայաստան-Ալբանիա խաղը, թե ոչ
13.10.2015
Հոկտեմբերի 11-ի Հայաստան-Ալբանիա խաղը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում: Հայաստանի պարտությունը բարկացրել է ֆուտբոլասերներին: Հայաստանի հավաքականի մարզիչ Սարգիս Հովսեփյանը խաղից հետո տված ասուլիսում ասել էր. «Անթասիբ ֆուտբոլ խաղացինք»:
Ֆուտբոլասերներից շատերի կարծիքով էլ խաղի հաշիվը նախապես էր որոշված:
Ի դեպ, սերբիական և ալբանական լրատվամիջոցներն արդեն տեղեկություններ են տարածել, թե ալբանացիները 2 միլիոն եվրո կաշառք են տվել հայկական կողմին պարտության համար:
Այս թեմայի շուրջ կարծիքներն՝ ստորև:
Անդրանիկ Մնացականյան, օգտատեր
Իրականում ալբանացիներին մեղադրում են սերբերը ու պարզա, շատ նախանձում են, որ սենց հանգիստ դուրս եկան: Իսկ հայերի խաղը ճիշտն ասած առնել ընդհանրապես պետք չէր իրանց, որովհետև բոլորին էլ պարզ էր, որ Ալբանիան հանգիստ կհաղթի: Ուզում ենք մտածենք, որ պայմանվորված խաղ էր, բայց մեր թիմի մակարդակն էտ ա, նենց չի որ նախորդ 10 խաղն էլ էր պայմանավորված:
Զոհրապ Եգանյան, ԿԳՆ մամուլի խոսնակ
Սերբական և ալբանական լրատվական կայքերը տեղեկություն են հրապարակել, համաձայն որի՝ ալբանացիները 2 մլն եվրո են տվել հայկական կողմին, պարտության դիմաց: Լուրի իսկության մասին ոչինչ չասեմ, ավելի ճիշտ՝ չասեմ այն, ինչ մտածում եմ: Ուղղակի նշեմ, որ նման հրապարակումներից հետո մեր ֆեդերացիան գոնե պետք է դիմի ՈՒԵՖԱ ին՝ հետաքննություն սկսելու խնդրանքով: Այն որ մեր տղաները չէին խաղում, դա հաստատ է, բայց հաստատ է նաև այն, որ այս տարի մերոնք բացի երկու դեպքի, ևս չէին խաղում և ստացվում է՝ կարող է խնդիրը ֆուտբոլի ու վարպետության մեջ չի եղել ընդհանրապես: Այս լուրերի տարածումն ամեն դեպքում լուրջ հարված է մեր ֆուտբոլային դեռևս մնացած հեղինակությանը:
Դավիթ Հովհաննիսյան, օգտատեր
Նե վերյու։ Ոնց որ նոր պրավա ստացածը չի կարող ֆուռ քշի, տենց էլ երեկ չէ առաջին օրը մարզիչ դառածը չի կարող հաղթող թիմ ստեղծի:
Արման Թաթոսյան, Ազգային ժողովի փորձագետ
Մեծ հաշվով ինձ համար նորմալ ա, որ մերոնք խաղը ծախել են, որովհետև մենք կորցնելու բան չունեինք, իսկ 2 միլիոն եվրոն էսօր քիչ փող չի: Ուղղակի ծախվելուն էլ ձև կա, մի քիչ վատ են խաղում, պայքարի իմիտացիա են անում, մի գոլի տարբերությամբ են կրվում, էն էլ ասենք պենալ են սարքում, որ շատ չզռռա, ոչ թե 2 միլիոնի անուն են լսում, ու սաղով անցնում Ալբանիայի կողմ, սկսում մեզ գոլեր խփել կամ իրանց պաս տալ։
Այլ հարց ա, որ ի սկզբանե պետք ա չհասներ սրան, որ մենք կորցնելու բան չունենայինք ու վերջին խաղը ծախեինք, իսկ դրա մեղավորներին բոլորս էլ գիտենք։ Հիմա եթե էս փաստը ապացուցվի, շանս կա, որ մեղավորները կփոխվեն, ու նույնիսկ եթե մի ընտրական շրջափուլ մեզ որակազրկեն, ես էլի համաձայն կլինեմ 2 տարի սպասեմ, քան ամեն անգամ սենց խայտառակ խաղ նայեմ։
Արմեն Վարդանյան, օգտատեր
Ալբանական ու սերբական մամուլում տեղեկություններ կան, որ Հայաստանի հավաքականը խաղը վաճառել ա ալբանացիներին. Նեմեցի ***երը ջրի երես են դուրս գալիս:
Գևորգ Կասպարով․ Հայաստանի հավաքականի դարպասապահ
Անիմաստ խոսակցություններ են, ի՞նչ մեկնաբանեմ դրանք։ Ինչ ասեմ: Երկու երկիր իրար հետ չունեն, մեզ են մեջտեղ գցում: Անհեթեթություն է:
Արմեն Դուլյան, հաղորդավար
Եթե կաշառք եղել է, դա շատ լավ է... Ոովհետեւ առանց կաշառքի այդպես խաղալ՝ պարզապես խայտառակություն է... Ես լավատես եմ և միշտ դրական պնդումն եմ պաշտպանում... «Չի եղել» բացասական պնդումը ինձ համար, որպես լավատեսի, միշտ անընդունելի է եղել...:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր