ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
««Աշոտյան էղի» արտահայտությունը սրանից հետո առանց կաշկանդվելու կօգտագործեմ». ուսուցիչներն ու աշակերտները միմյանց դեմ են դուրս եկել Կարպիս Փաշոյանի համար
14.12.2015
«Դարձա գործազուրկ, պատճառներին դեռևս չեմ անրադառնա:
Չնայած կյանքս առանց իմ երեխեքի չեմ պատկերացնում, բայց այս ամեն ինչում կա մի դրական կետ.
«Աշոտյան էղի» արտահայտությունը սրանից հետո առանց կաշկանդվելու կօգտագործեմ»,- այս մասին օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սիլվա Կապուտիկյանի անվան 145 դպրոցի պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը:
Արդեն մի քնաի օր է, ինչ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է Կարպիսի` գործից ազատելու փաստը: 145 դպրոցի ուսուցիչներն ամեն կերպ վարկաբեկում են Կարպիսին, իսկ աշակերտները գովասանքի ու ափսոսանքի տողեր գրում: Ուսուցչի խոսքով` իրեն հեռացրել են իր քաղաքական հայացքների համար:
Կարպիսը դեկտեմբերի 6-ին 9/21, 9/22 ընտրատեղամասերում պայքարել է ընտրակեղծիքների դեմ:
Սամվել Մարտիրոսյան, ՏՏ ոլորտի առաջատար մասնագետ, բլոգեր
Կարպիս Փաշոյան էջը մի հիանալի բան է իրենից ներկայացնում։ Երեխաներն իրենց նախկին ուսուցչին են գովում, իսկ դպրոցի կազմը ՝ պաթոսա-անեծքային ֆլեշ-մոբ ա անում։ Լրիվ ոնց որ Գրիֆինդոր-Սլիզերին, ընդ որում Մագիայի նախարարության անկումից հետո։
Անուլ Ամիրխանյան, 145 դպրոցի ուսուցիչ
Սկզբում չէի ուզում արձագանքել... պարզապես տհաճ է այս ամենը և խորը հիասթափություն ես ապրում, երբ փորձում են խեղաթյուրելով ամեն ինչ՝ քննադատել և քարկոծել մի կոլեկտիվի, որը գրկաբաց ընդունել է և աջակցել բոլոր նոր և հատկապես երիտասարդ աշխատակիցներին, և կրկնակի տհաճ է, երբ երիտասարդ հայ տղան, ում հետ շուրջ մեկուկես տարի աշխատել ես կարող է թույլ տալ, որ իր ընկերներն, իսկությունը չիմանալով, ցեխ շպրտեն մի ամբողջ կոլեկտիվի և ղեկավարության վրա: Ամեն դեպքում դպրոցը այն տեղը չէ, որտեղ պետք է դրսևորվեն քաղաքական հայացքները և պետք չէ քաղաքականություն խաղալով խեղաթյուրել իրականությունը:

Լիլիթ Ավետիսյան, 145 դպրոցի աշակերտուհի
Ընկեր Կարպիս, հպարտությամբ եմ նշում, որ եղել եմ ձեր աշակերտուհիներից: Անկեղծ ասած` միշտ «նախանձել» եմ էն երեխեքին, ում դաս էիք տալիս, ու նրանց, ում կտաք: Երանի մենք էլ ձեր նման ուսուցիչներ ունենայինք:
Մհեր Ղազարյան, օգտատեր
Ես Կարպիսին չեմ ճանաչում, ու որպես կողքից նայող` կարծիքս ասեմ, հարգելի ԴԱՍԱՏՈՒՆԵՐ, էս հարձակումները, որ կատարում եք էս տղայի վրա պրիմիտիվ, խղճալի ու անարդյունավետ են, ախր շատ ա զռռում ամեն ինչ:
Նարեկ Արթուրովիչ, 145 դպրոցի աշակերտ


Իմ շատ սիրելի և հարգելի ընկեր Փաշոյան ջան, շատ եմ ափսոսում, որ ձեր նման մարդը էլ ինձ դաս չի տալու: Ձեր մարդ տեսակից շատ բան եմ սովորել ու նախանձում եմ էն աշակերտներին ում հետ որ շարունակելու եք աշխատել: Ես միշտ Ձեր կողքին կլինեմ, եթե մի փոքր բանով կարողանամ, կօգնեմ: Համոզված եմ, որ ձեր արժանի տեղը կգտնեք:












Սուսաննա Համբարյան, 145 դպրոցի ուսուցիչ
Ի պատասխան այն բոլոր հոդվածների և գրառումների, որ արվում են իբրև ի պաշտպանություն Կարպիս Փաշոյանի, ուղղակի կոչ եմ անում հենց իրեն` Կարպիսին, էժանագին շոուներով առաջնորդվելու փոխարեն, դպրոցի, ուսուցիչների դեմքին ցեխ շպրտելու փոխարեն թող փոքր ինչ ազնվություն, անկեղծություն ցուցաբերի և իր դպրոցից գնալու իրական պատճառները նշի: Չէ որ իր իսկ կողմից նշած «անպատասխանատու» վերաբերմունքի, «պարբերաբար» ուշացումների ( իսկ պարբերաբարն ամեն օր է իրականում) վկան են նաև իր աշակերտները: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ամեն ինչ արել է օգնելու նրան` հասկանալով, որ ուսանող է, որ երիտասարդ է, որ ակտիվ քաղաքացի է, որ... որ... սակայն ի պատասխան դրա` այսօր դպրոցն ախոռի հետ համեմատվեց, իսկ մանկավարժներն ու աշակերտները...
Փաշոյաʹն, ազնիվ եղիր գոնե ինքդ քեզ հետ... ափսոսում եմ, որ այս ամենի ականատեսն են նաև աշակերտները... Այս ամենից հետո ինձ ցավով մնում է միայն ավելացնել` «Եվ դու, Բրուտո՞ս...»:
Գևորիկ Այվազյան


Ուշադրություն, ես նույն դպրոցից եմ, որտեղ դասավանդել էր Կարպիսը: Սա իմ էջը չէ, բնականաբար իմ աշխատանքի ոլորտն էլ չեմ գրի սույն դպրոցում: «Այո»-ի քարոզողներից եմ եղել և ակտիվ, բայց տեսել եմ, թե ինչ կեղծիքներ են թույլ տվել, այդ պատճառով կբարձրաձայնեմ այն, ինչ տեղի է ունեցել այդ դպրոցում Կարպիսի դեմ: Տնօրենը առանձին-առանձին և նաև ըստ իմ տեղեկությունների` մի քանիսին միասին և տարբեր ձևերով ասել է, որ Կարպիսին սևացնեն իր ընկերների աչքերում և հալածեն: Ինձ էլ կանչեց և երբ լսեցի այդ անհեթեթությունը, թե ինձ գործից կհանի, զայրացա, դուրս եկա նրա սենյակից:












Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր