ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ՀՀ քաղաքացիների արձագանքն՝ Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածի ապամոնտաժմանը
22.02.2016

Ամիրյան 2 հասցեում ապամոնտաժվում է Ա. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը: Թեև այս պահին քանդման աշխատանքները դադարեցված են, բայց քաղաքացիները շարունակում են անհանգստանալ պատմամշակութային արժեքի ոչնչացման խնդրով:

Արման Ղուկասյան, «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ

Պարզ չէ, թե ինչ հիմքերով են քանդում, քաղաքապետարանից քանդման մասին թույլտվություն չեն ցույց տվել, նույնիսկ չկա շինթույլտվության մասին ցուցանակ, որից պարզ կլինի, թե ինչ են այնտեղ կառուցելու, և այն ինչ տեսք է ունենալու: Թող մեզ ցույց տան քանդման մասին համապատասխան հիմքերը, որոնք, կասկածում եմ, որ գոյություն ունեն, իսկ մենք օրինական բոլոր ճանապարհներով թույլ չենք տալու, որ որևիցե քար պակասի գրադարանի շենքի ֆասադից:


Եթե բոլորս համախմբված լինենք, կկարողանանք պահպանել պատմամշակութային շենքերը: Նույն Վրաստանում վերականգնում են այն շենքերը, որոնք այդպիսի արժեք ունեն, իսկ մենք ընկել ենք մեր շենքերի հետևից և դրանք ոչնչացնում ենք: Մտավորականները ոտքի են կանգնել, բայց քայլերը կամաց-կամաց են արվում, պետք է այդ քայլերն արգացնենք, քանի որ ամեն օր պատմամշակութային մի շենք են քանդում:


Ստացվում է, որ այս քաղաքում մենք կարող ենք առավոտյան զարթնել և տեսնել, որ քանդել են ասենք՝ Ազգային պատկերասրահը, Թումանյանի թանգարանը, Օպերայի շենքը և միգուցե նաև մեր տունը: Դրա համար էլ մենք ամեն օր 10:00-ից հավաքվելու ենք գրադարանի շենքի մոտ ու թույլ չենք տալու քանդել այն:

Հովհաննես Ազոյան, դերասան

Չգիտեմ՝ ինչ ասել նույնիսկ: Թող, որ ձեր տեսակը վերանա աշխարհի երեսից:

Հաղթանակ Շահումյան, գեղանկարիչ

Մեր այբուբենի արմատները մինչ օրս չենք գտնում և մարդիկ կան, որ տարակուսում են, թե ինչպես կարող էր ոչնչացվեր եղած գիրն ու գրականությունը, ահավասիկ, ձեզ մերօրյա օրինակը:

Դավիթ Բաբիկյան, ՀՀ քաղաքացի

Իրականում սրանք ատում են Երևանը, քանի որ մանկուց իրենց խորթ է գրադարանը, կոթողը, քաղաքային ճարտարապետությունը և այլն, և այլն: Իսկ թե ինչու, ապա ինչպես կարող է հոգևոր ընչաքաղց կյանքից սերված ու գոմի ավանդներով մեծացած հայ բաշիբոզուկներին այս ամենը լինի հարազատ: Նրանք քանդում են այնպիսի մոլեռանդությամբ, որ չտեսնեն իրենց անցյալում իրենց համար անհասանելի եղածը: Թուրքը հաստատ կնախանձի էս ոհմակույտի արագ «ձեռքբերումներին»:

Սարո Դանիելյան, ՀՀ քաղաքացի

Քաղաքապետարանը վաճառելով Հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը, որոնք տվյալ դեպքում այդ տարածքներն են, էլ չեմ ասում ամբողջ քաղաքի կենտրոնը և ոչ միայն, միլիոնավոր դոլարներ է աշխատում, որոնց մի մասն էլ հոսում է դեպի Բաղրամյան 26, իսկ այնտեղից օֆշորային գոտիներ ու մի մասն էլ լցվում է աշխարհի լավագույն կազինոների բանկային հաշիվների վրա:

Արսեն Հովսեփյան, ՀՀ քաղաքացի

Թուրքին ենք ասում, իսկ մենք ի՞նչ ենք անում:
Թուրքն ուրիշի մշակութային ժառանգությունն է ջնջում, մերոնք՝ մերը: Չնայած այդ «մերոնքն» էլ արդեն կասկածելի է «մերոնք» են, թե «օտարներն են»:

Գեորգի Ավետիսյան, ՀՀ քաղաքացի

Սա քոչվոր ազգերին բնորոշ հոգեբանություն է։ Ցավոք այսօր իշխանության են եկել բառիս բուն իմաստով գեղացիներ, ում արյան մեջ ավելի շատ թուրքական արյուն է, քան հայկական։ Չի բացառվում, որ ԴՆԹ տեստն էլ դա ապացուցի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր