ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դուք չեք ամաչո՞ւմ՝ Ձեր մութ գործերը խառնում եք հակամարտության հետ, որի հետևանքով տղաներ են զոհվել». կարծիքներ` Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին
19.04.2016

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը քննարկման լայն թեմա դարձավ հասարակական-քաղաքական շրջանակներում:
«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»,- մասնավորապես նշել էր Պողոսյանը` հրաժարականի հիմնավորման մեջ։
Ոմանց համոզմամբ` պետք է միամիտ լինել` մտածելու, որ Միհրան Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է, մյուսներն էլ կարծում են, որ Մ. Պողոսյանի համար պատիժ կլինի այն, երբ թալանված գումարները բռնագրավվեն և վերադարձվեն պետական բյուջե:

Զոյա Թադևոսյան, ՀԱԿ վարչության անդամ

Միհրան Պողոսյանին ստիպել են: Ես չեմ կարծում, որ այնպիսի բարձր բարոյական կերպար է այդ անձը, որ այդպիսի զուգահեռներ է անցկացնում ալիևյան ռեժիմի հետ և դրանով բացատրում իր հրաժարականը: Չեմ հավատում, որովհետև առաջին անգամ չէ, որ նա նման սկանդալների մեջ է: Եթե ոչ արտաքին աշխարհի հետ կապված՝ օֆշորային գոտիների և այլ գործարքների, բայց գոնե մեր ներքին հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում նրա անունը շատ սկանդալների հետ է կապված:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Իմ օֆշորը ձեր օֆշորից լավն է: Իմ օֆշորի դեպքում խոսքը գնում է միլիոնների մասին, ձերի օֆշորի դեպքում՝ միլիարդների: Ձեր օֆշորը նավթահոտ և բռնապետահոտ է, իմ օֆշորը՝ աղքատահոտ: Դուք օֆշորում եք նավթի տված հնարավորությամբ, ես՝ իմ հայրենիքի բնակչության միջոցներով: Մի խառնեք իմ անձը իմ հայրենիքի պատվին և մի զուգահեռեք ձեր անհայրենիք բռնապետական անպատվության հետ: Հասկացա՞ք մեր քաղաքարկթական տարբերությունը։

Ստյոպա Սաֆարյան, վերլուծաբան

Ես այս վշտին չեմ դիմանա: Միհրանը հրաժարական է տվել ազգասիրական մղումներով, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդրվի: Հայրենասիրության ու անձնազոհության ինչպիսի վառ դրսևորում, ախ, սա անդիմանալի է:
Ժողովրդկան խոսք կա` «դուզ խոսքը էշի ճակատին են ասում». բոլորն աշխարհում հասկանում են, որ Հայաստանի նման մի փոքր երկրից միլիոնավոր դոլարներ դուրս հանելը, որտեղ ամեն մի կապիտալի շարժ վերահսկվում է, չեն կարող տեղի ունենալ առանց բարձրագույն իշխանության գիտության: Հետևաբար, ես կարծում եմ, Սերժ Սարգսյանը ոչ թե պարտադրել է Միհրան Պողոսյանին հրաժարական գրել, ոչ թե պատժել է նրան, այլև` հեռացրել է նրան այդ սկանդալից:

Արմեն Դուլյան, հեռուստամեկնաբան

Բայց ինչ բնորոշ ա... Երբ Միհրան Պողոսյանի անունը շոշափվեց օֆշորային սկանդալում և նրա գերատեսչությունից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին, հնչեց մոտավորապես այսպիսի պատասխան՝ «Սահմանին իրավիճակի սրման պայմաններում բա ամոթ չի, որ սենց բաներով եք զբաղվում»..․ Հիմա այդ գերատեսչության ղեկավարը հրաժարական է տալիս ու հիշատակում.... Իլհամ Ալիևին... Մարդ ուզում է ասել՝ «Լավ, դուք չե՞ք ամաչում՝ ձեր մութ գործերը խառնում եք հակամարտության հետ, որի հետևանքով տղաներ են զոհվել»...

Կարմեն Դավթյան, լրագրող

ԴԱՀԿ-ի Միհրանը ձեն չհանեց-ձեն չհանեց, հրաժարական տվեց..


Հմայքը միայն իր հրաժարականը չէ...
Այդով մոտեցրեց մնացածների հրաժարակնները ևս.
Ասում էի չէ՞, որ օդում ցախավելի հոտ եմ առնում...
Ասում էի չէ՞, որ ցախավելի դնդնոցը հասարակության նույն մոդերացիայի տարբեր երեսներն են..
Աչքիս ընդդիմությունն էլի անգործ է մնալու...
Քոչարյանից ինչ կա...
Էն էլ ընդեղ անգործ մնաց... մոսկովներում ասելիք չի մնալու..

Դավիթ Սանասարյան, Երևանի ավագանու անդամ

Էլի սկսեցի՞ք մեզ էշի տեղ դնել, այ ջորիներ:
Միհրան Պողոսյանի կոկորդիլոսների արցունքները կարող է որոշներին հուզեն, բայց ստոպ, էդ կտերդ տար վերևներիդ տուր, մենք հավ չենք:
Պաշտոնանկ արվելով` մեր երկրից, մեր զինվորից գողացված փողերդ չպետք է վայելես օֆշորային Պանամաներում:
Էս թեման պետք է լուրջ դնել սեղանին ու էս սրիկային պատասխանատվություն ենթարկել:

Տիրայր Մուրադյան, լրագրող

Միհրան Պողոսյանն իր հրաժարականի դիմումում գրել է, թե ցավում է, որ իր անունը Իլհամ Ալիևի անվան կողքին է հայտնվել, որից հետո նոր մտահոգվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զուգահեռներ տանելու խնդրով:
Էն, որ տարիներ շարունակ պետական գնումների ապօրինի մեխանիզմներով ԴԱՀԿ-Քեթրին առևտրաշրջանառության բարձ ցուցանիշ է գրանցվել։
Էն, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա բանանը համարում է աշխարհի ամենաթանկ ու իրեն անհաս միրգը։
Էն, որ ՀՀ քաղաքացիները կողոպտվում են տարիներ շարունակ 5 հազար դրամ վարչական տուգանքը չկատարելու հետևանքով, և կամ ԴԱՀԿ-ի «տեխնիկական» սխալների հետևանքով հարցուցված վարույթների ձեռը (Էլ չեմ ասում, որ ԴԱՀԿ-ն ապօրինաբար տարիներ շարունակ առանց դատարանի ակտի հարկադիր գործառույթ է իրականցրել), հեչ:
Ստացվում է, որ Ալիևի անվան կողքը հայտնվելն ամենաուժեղ հարվածն է հասցրել գլխավոր հարկադիրին ու նա դրանից ծնկի է իջել: Դե՜, վերջ տուր….
ՀՀ քաղաքացիները բազմիցս են ականատես եղել կապիկություններ անող ներկա և նախկին պաշտոնյաների: Հանգչի՛ր խաղաղությամբ:

Հերիքնազ Տիգրանյան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու
Միջազգային սկանդալ է հասունացել ու ինչքան էլ որ իշխանությունը քամահրի հանրությանը, ինչ-որ պահի պետք է չցանկանա, որ տվյալ անձի անունը շրջանառվի նմանատիպ լուրերում: Չեմ կարծում` նրա որոշումն է... Այնպես արվեց, որ գնալը գեղեցիկ լիներ ու հայրենասիրական, և նա ոչ թե ասաց` զղջում եմ, բիզնեսներիս եմ ծառայեցրել պաշտոնս, ցավում եմ միջազգային սկանդալի համար, ամոթանք զգացի, այլ հիմնավորեց, թե անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա իր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի:
Միամիտ պետք է լինել` հավատալու, որ Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է: Իշխանությունը հասկացնել է տվել, որ հերիք է քննադատություններ լսեն իրենց հասցեին ու սա հարմարն պահ էր` պայքարի իմիտացիայի համար:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր